ՀՀ ԱԺ ընտրությունների օրը՝ մայիսի 12-ին Հելսինկիում կկայանա «Եվրատեսիլ-2007» երգի մրցույթը: «Եվրատեսիլ-2007»-ին Հայաստանը կներկայացնի Հայկոն` «Enytime you need» երգով: Ֆինլանդիայում կայանալիք այս մրցույթին մասնակցում են 46 երկրների ներկայացուցիչներ, որոնցից 14-ը, այդ թվում` նաեւ Հայաստանը` անմիջապես եզրափակիչ փուլին: Այս տարի մրցույթի մի շարք մասնակիցներին` նաեւ ՀՀ ներկայացուցչին, թույլատրվել է որոշել իրենց մասնակցության համարը: Հայկոն հանդես կգա 23-րդ համարի տակ: