Հավանաբար կգնա

20/03/2007

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախօրեին տեղեկացրել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարից հրավեր է ստացել մարտի 29-ին մասնակցելու Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցու բացմանը եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի այն: «Կարող է՝ ես գնամ, կարող է՝ տեղակալը: Բայց, հավանաբար, գնալու ենք»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնվել է Թուրքիայի կառավարության միջոցներով: Վերականգնման վրա ծախսվել է 1,5 մլն դոլար: Բացման արարողությանն ակնկալվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասնակցությունը: