Թատրոնում հեռախոսներ չեն հնչելու

13/03/2007

Ռուսաստանը հավանություն է տվել թատրոններում եւ այլ մշակութային հիմնարկներում բջջային հերախոսակապն արգելող նախագծին։ Միխայիլ Շվիդկոյը թեեւ այդ որոշումը մարդու իրավունքների խախտում է համարում, այնուամենայնիվ, ասում է. «Այս դեպքում ես մարդու իրավունքների խախտման կողմնակիցն եմ»։ 2007թ. մարտի 1-ից Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում բջջային կապի արգելման համակարգ է տեղադրվել, նման արգելման սարքավորումներն ակտիվորեն կիրառվում են ողջ աշխարհում, քանի որ ներկայացման ժամանակ հնչող հեռախոսազանգերն ու խոսակցությունները խանգարում են բեմադրության ամբողջական ընկալմանն ու շեղում դերասանների ուշադրությունը։