3700-ից մնացել են 250-ը

03/03/2007

Հայ եւ բուլղար ժողովուրդների մշակութային կապերն է արտացոլում երեկ Հայաստանի ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը` բաղկացած մի քանի բաժիններից: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ ցուցահանդեսը նվիրված է թուրքական լծից Բուլղարիայի ազատագրման օրվան: Բուլղարական գրականությունից գրադարանի ֆոնդում ունեցած 3700 միավոր գրքերից այստեղ ներկայացված է 250-ը: Դրանք ընդգրկում են բուլղարացի եւ հայ հեղինակների գրքերի թարգմանությունները հայերեն ու բուլղարերեն, բուլղարական մշակույթն ու պատմությունը, նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումները Բուլղարիայի ազատագրման մասին: