Ամերիկյան Օրեգոն նահանգի անօթեւանները դարձել են յուրահատուկ սոցիալական ակցիայի մասնակիցներ։ Մշտական կացարանից զրկված ու փողոցներում գիշերող մարդկանց լուսանկարչական խցիկներ են բաժանել ու հորդորել են ստեղծագործել։ Արդյունքները շատ ռոմանտիկ են եղել, քանի որ պարզվել է, որ անտունները սեփական կյանքի գեղեցկությունը բոլորովին այլ կերպ են պատկերացնում, քան պրոֆեսիոնալ լուսանկարիչները։ Սովորաբար անտունների առօրյան ու ճակատագիրը մամուլում եւ ինտերնետային կայքում որպես ցայտուն ու ազդեցիկ սարսափ են պատկերում, սակայն անտուն մարդկանց համար սեփական կյանքը բնավ էլ սարսափ չէ, այլ՝ գեղեցիկ, ռոմանտիկ ու հումորով լի պատկերներ։ Մի խոսքով, անտունների աշխատանքները քաղաքի խուլ ու անհույս արվարձանների գեղագիտություն ու փիլիսոփայություն են պարունակում։