Հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող արվեստի այս ճյուղը լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Մեզ են հասել Տիցիանի, Ռուբենսի, Պիկասոյի ու այլ վարպետների նկարազարդած հեղինակային ափսեները։ Հազարամյակներ շարունակ մարդիկ նկարել են ափսեների վրա՝ ոչ միայն զուտ գեղագիտական նպատակներ հետապնդելով, այլեւ՝ փորձելով հնազանդեցնել, իմաստալից դարձնել եւ ուժ հաղորդել այդ կլոր տարածությանը։ Եվ յուրաքանչյուր նկարազարդված ափսե իր փիլիսոփայությունն …
կարդալ ավելինՀայաստանի օրհներգի ընտրության համար ստեղծված հանձնաժողովը երկարատեւ ու բուռն քննարկումներից հետո կայացրել է իր որոշումը. եզրափակիչ փուլ անցած հինգ տարբերակներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել։ Լավագույն երաժշտություն է համարվել Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությունը, սակայն Արամ Խաչատրյանի երաժշտության համար գրված տեքստերի (որոնք կազմել են 85 ներկայացված հայտերի մեծամասնությունը) ոչ մի տարբերակ հաղթող չի ճանաչվել։ Հանձնաժողովի այս …
կարդալ ավելինՕրերս Հռոմի միջազգային կինոփառատոնում լավագույն կանացի դերակատարման համար գլխավոր մրցանակի՝ ոսկեփայլ Մարկոս Ավրելիոսի արձանիկի է արժանացել դերասանուհի Արիան Ասկարիդը, որը Ռոբեր Գեդիկյանի «Վերադարձ դեպի Հայաստան» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն։ Այդ ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, մարդու ինքնության, ազգային արմատներին վերադառնալու ու այդ վերադարձի շնորհիվ հարստանալու մասին է։ Ֆիլմը Հայաստանում …
կարդալ ավելինԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում մրցանակներ է հանձնել համաշխարհային համբավ ունեցող կանանց։ Նշենք, որ Մ. Գորբաչովը Կանանց միջազգային մրցանակի նախագահն է։ Երրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը մրցանակներ է շնորհել 12 անվանակարգերում։ Սեւամորթ դերասանուհի Վուպի Գոլդբերգը մրցանակ է ստացել էստրադային նվաճումների համար, դերասանուհի Շերոն Սթոունը՝ իր բարեգործական գործունեության համար։ Ինչպես նշել է Գորբաչովի …
կարդալ ավելինԱնվանի մտավորականների, քաղաքական ու հասարակական գործիչների խումբը (այդ թվում՝ դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, գրող Պերճ Զեյթունցյանը, գիտնական Վահան Տատրյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, Հայկ Քոթանջյանը, Արտյոմ Տարասովը եւ այլք) հանդես է եկել Հայոց Եղեռնից փրկված մարդկանց ժառանգների կողմից լիազոր ներկայացուցչական մարմիններ՝ Ազգային խորհուրդ, Ազգային ժողով, հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ։ …
կարդալ ավելինԵրկվորյակ եղբայրներ Գեւորգ ու Վարդան Թարլոյանների համար մոդան միշտ կյանքի ամենաբաղձալի ու գեղեցիկ նպատակն է եղել: Այլ կերպ լինել չէր կարող: Դեռեւս մանկուց նրանք սիրել են նկարել հեքիաթային կանանց ու երբեւէ չտեսնված ու չհորինված զգեստներ ստեղծել: Հիմա նրանք ճանաչված ու վստահ դիզայներներ են: Եվ Երեւան են ժամանել իրենց նոր հեղինակային հավաքածուով: Ավելի ճիշտ՝ միանգամից մի …
կարդալ ավելինԱշխարհի 61 երկրներ ներկայացրել են իրենց երկրի լավագույն ֆիլմերը «Օսկար» մրցանակաբաշխության՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Ըստ կինոակադեմիայի ղեկավարության՝ սա բացառիկ ռեկորդ է «Օսկարի» պատմության մեջ, քանզի ոչ մի անգամ արտասահմանյան այդքան շատ պետություն չի ներկայացրել իր արտադրանքն «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Ռուսաստանը կներկայանա Ֆյոդոր Բոնդարչուկի «9-րդ վաշտ» ֆիլմով։ Թեկնածուների «շորթ-լիսթը» (ընտրված ֆիլմերը) կներկայացվի հունվարի 23-ին։ Իսկ 2007թ. …
կարդալ ավելին«Բիթլզ» խմբի մենակատար Պոլ Մըքքարթնիի նախկին կինը՝ Հիֆըր Միլսը ամուսնալուծության գործընթացի ժամանակ հայտնել է, որ Պոլը հոգեկան եւ ֆիզիկական ճնշում է գործադրել իր վրա։ Ըստ նախկին տիկնոջ՝ Պոլը ծեծում էր, փորձում էր խեղդել, եւ նույնիսկ մեկ անգամ կոտրված ապակե բաժակով կտրատել է իրեն։ «Նա ինձ ստիպեց երեխայիս կրծքով չկերակրել: Նա ինձ չի թողել ժամանակին կատարել …
կարդալ ավելինՄոսկվայում երեկ տեղի է ունեցել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունի մամլո ասուլիսը: Այն հարցին, թե կինը կարո՞ղ է լինել միաժամանակ եւ գեղեցիկ, եւ խելացի, նա պատասխանել է. «Մարդիկ տարբեր են՝ գեր, նիհար, թխահեր, շիկահեր։ Յուրաքանչյուրը հետաքրքիր է իր տեսանկյունից։ Իսկ եթե դու գեղեցիկ ես, ապա տգեղ լինել չես կարող»։ Շերոն Սթոունի սիրելի հագուստը ոչ թե …
կարդալ ավելինԵրգչուհի Բելլա Դարբինյանը մանկուց շատ է սիրել երգել: Իր հարազատ Կիրովականում, այժմ` Վանաձորում, բոլորը համոզված էին, որ Բելլա Կուզնեցովային մեծ օպերային ապագա է սպասվում: Բելլայի հայրական ազգանունը Կուզնեցովա էր, որը նա հետագայում փոխեց` ուղղակիորեն թարգմանելով այն: Շքեղ գեղեցկությունն ու ձայնի անմոռանալի հնչեղությունը մեծ հեռանկարներ էին բացում նրա առջեւ: Երեւանի Կոնսերվատորիան ավարտելուց հետո (Տաթեւիկ Սազանդարյանի դասարանում …
կարդալ ավելին«Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամը, որը Մոսկվայում է գործում եւ Հայաստանում ունի իր մասնաճյուղը, Երեւան է հրավիրելու անվանի ռուս երգիչներին ու երաժիշտներին: Ա. Բաբաջանյանի երաժշտության մեջ լսվում են եւ հայկական միջնադարյան շարականների, եւ քաղաքային ֆոլկլորի հնչյունները: Ա.Բաբաջանյանին հաջողվեց «թեթեւ» համարվող էստրադային երգերին լրջություն ու բազմաշերտություն հաղորդել: Այդ երգերի տակ մի քանի սերունդ է մեծացել եւ հսկայական …
կարդալ ավելինՀայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը տոնեց իր 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումներին մասնակից լինելու համար Երեւանից պաշտոնական պատվիրակություն է մեկնել, որի կազմում են Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գրողներ ու թատերական գործիչներ: Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնը Թբիլիսիում ցուցադրեց «Բերնարդա Ալբայի տունը» ներկայացումը, իսկ հայտնի վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան «ադամյանցիների» համար ցուցադրեց իր «Ստիքս» …
կարդալ ավելինԱրմեն Ջիգարխանյանը Երեւան է այցելել Ռոբերտ Քոչարյանի հրավերով: «Որպեսզի չմոռանամ, որ հայ եմ»,- կատակում է Ա. Ջիգարխանյանը: Այսօր տեղի կունենա բոլոր հայերի սիրելի դերասանի 70-ամյակին նվիրված հանդիավոր երեկոն, իսկ Ա.Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կցուցադրի Դիմիտրոս Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» ներկայացումը: 45 տարի առաջ Երեւանում հենց այդ նույն ներկայացման մեջ խաղում էր նաեւ Ջիգարխանյանը: «Թատրոնն …
կարդալ ավելինԲելառուսական Մոգիլեւ քաղաքում անցկացվում էր «Անիմաեւկա» անիմացիոն ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որտեղ «Lավագույն էքսպերիմենտալ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց հայկական «Պզտիկ զինվոր» ֆիլմը: Այս ֆիլմն անիմատոր Նաիրա Մուրադյանը ստեղծել է հայտնի երաժիշտ Արտո Թունչբոյաջյանի համանուն երգի հիման վրա:
կարդալ ավելինՀայաստանի անկախության 15-ամյակի առթիվ, նաեւ Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի աշխատանքների, Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացումն ազդարարող «Ազնավուրն ու ընկերները» համերգի նախապատրաստմանն ու կազմակերպմանն ակտիվ մասնակցության համար երեկ ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով պարգեւատրվել են մի շարք անձինք: Հուշամեդալով պարգեւատրվեցին 12 հոգի, նրանց թվում էր նաեւ Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, թե …
կարդալ ավելինԳրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել թուրք գրող Օրհան Փամուկը, ում հաղթանակը գրեթե կասկածներ չէր հարուցում: Դեռ անցյալ տարի Փամուկի անունը կար հավակնորդների ցուցակում, սակայն մրցանակի արժանացավ անգլիացի դրամատուրգ Հարոլդ Պինտերը, ով հայտնի է իր «հակաամերիկյան» հայացքներով: Իսկ Օ. Փամուկը, ով համարվում է ամենահետաքրքիր, բազմաշերտ ու վառ ժամանակակից գրողներից մեկը, բացի իր գրական վաստակից նաեւ` …
կարդալ ավելինՀայաստանում Իտալիայի դեսպանատան ու Հայաստանի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեր երկրում անցկացվելու են իտալական մշակույթի օրեր: Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն, ով շատ է գնահատում մշակութային երկխոսությունը, տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումները հայ հանդիսատեսի համար կլինեն անվճար: Հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա «Ֆրանչեսկա Սելվա» բալետային թատերախումբը, որը կներկայացնի «Կոնֆի դանս» ժամանակակից պարային ներկայացումը: Նոյեմբերին կցուցադրվեն իտալական ֆիլմերը` իտալերեն …
կարդալ ավելինՆոյեմբերի 19-ին Մոսկվայի Պատմության թանգարանում բացվելու է «Երազում սկսեցի հայկական առավոտը տեսնել…» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այդ պոետիկ տողը պատկանում է ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամին, ով, Հայաստան այցելելով, Հայաստանին ու հայերին նվիրված բանաստեղծական շարք է գրել: Հոլանդացի գեղանկարիչ Սիցե Բաքքերը Մանդելշտամի բանաստեղծություններից ներշնչվելով, իր համար բացահայտել է Հայաստանն ու նրա գեղեցկությունը: Նրա գրաֆիկական աշխատանքները շատ նուրբ …
կարդալ ավելինԵրեկ յուրատեսակ ցույց էր կազմակերպվել Սանկտ Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի առջեւ: Հակավրացական տրամադրություններին արձագանքելով, մի խումբ մարդիկ`«Բասիլաշվիլի, Չխեիձե, հեռացե՛ք Ռուսաստանից» պաստառները պահած լուռ կանգնել էին թատրոնի դիմաց: Թատերասերները հույս ունեին, որ անցորդները կհասկանային իրենց կարգախոսի ու «վրացական որսի» վտանգը: Սակայն շատերն այդ հեգնական կարգախոսը լրջությամբ էին ընդունում ու զարմանում, որ հերթը հասել է սիրված դերասան …
կարդալ ավելինՀոկտեմբերյան եվրոպական ցրտից տաք Երեւան ժամանած հյուրերը քայլում են քաղաքի փողոցներով, նստում սրճարաններում, շփվում միմյանց ու երեւանցիների հետ եւ իրենց ներկայացումներով փորձում արձագանք գտնել հանդիսատեսի սրտում: Շատերն են ուրախանում, որ դահլիճում հիմնականում երիտասարդների են տեսնում: «Մեզ մոտ երիտասարդները թատրոն չեն գնում, հիմնական հանդիսատեսը միջին տարիքի է»,- ասում էին բրիտանացի դերասանները: Իսկ իսպանացի դերասանը ցանկանում էր …
կարդալ ավելին