Պայքար «Օսկարի» համար

22/10/2006

Աշխարհի 61 երկրներ ներկայացրել են իրենց երկրի լավագույն ֆիլմերը «Օսկար» մրցանակաբաշխության՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Ըստ կինոակադեմիայի ղեկավարության՝ սա բացառիկ ռեկորդ է «Օսկարի» պատմության մեջ, քանզի ոչ մի անգամ արտասահմանյան այդքան շատ պետություն չի ներկայացրել իր արտադրանքն «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Ռուսաստանը կներկայանա Ֆյոդոր Բոնդարչուկի «9-րդ վաշտ» ֆիլմով։ Թեկնածուների «շորթ-լիսթը» (ընտրված ֆիլմերը) կներկայացվի հունվարի 23-ին։ Իսկ 2007թ. փետրվարի 25-ին տեղի կունենա «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։