Գորբաչովը մրցանակներ է հանձնել

25/10/2006

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում մրցանակներ է հանձնել համաշխարհային համբավ ունեցող կանանց։ Նշենք, որ Մ. Գորբաչովը Կանանց միջազգային մրցանակի նախագահն է։ Երրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը մրցանակներ է շնորհել 12 անվանակարգերում։ Սեւամորթ դերասանուհի Վուպի Գոլդբերգը մրցանակ է ստացել էստրադային նվաճումների համար, դերասանուհի Շերոն Սթոունը՝ իր բարեգործական գործունեության համար։ Ինչպես նշել է Գորբաչովի օգնական Կարեն Կարագյոզյանը՝ Շերոն Սթոունը կարողացել է Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ հինգ րոպեի ընթացքում ավելի քան 1մլն դոլար հանգանակություն հավաքել՝ Տանզանիայում մալարիայով հիվանդ մարդկանց կարիքները հոգալու համար։ Իր ոճի համար մրցանակ է ստացել նաեւ մոդել Կլաուդիա Շիֆերը, «որը միլիոնավոր կանանց օգնել է ավելի վստահ զգալ իրենց»։