Մշակույթ

Երիտասարդ Ստալինն ու Բրեժնեւը

05.09.2006

Մոսկվայի Մանեժում բացվել է սոցռեալիզմի ամենացայտուն նկարիչներից մեկի` Դմիտրի Նալբանդյանի ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի 100-ամյակին: Դ. Նալբանդյանին Կոմկուսի գլխավոր քարտուղարների պալատական նկարիչն էին համարում: Նա ստեղծել է «Երիտասարդ Ստալինը` մոր հետ Գորիում», «Կիրովի ելույթը Կոմկուսի հերթական համագումարում» կտավները, պատկերել է Ստալինին, Լենինին, Խրուշչովին, Լեոնիդ Բրեժնեւին: Դ. Նալբանդյանը շատ բեղմնավոր եւ բազում շքանշանների արժանացած հեղինակ …

կարդալ ավելին

Պինոքիոն եւ նրա ընկերներն իսլամ են ընդունել

05.09.2006

Պինոքիոն, Թոմ Սոյերը եւ համաշխարհային գրականության այլ հայտնի 100 հերոսները դարձել են իսլամի հետեւորդներ: Նման վերափոխումից հետո է միայն Թուրքիայի դպրոցականներին թույլատրվել ուսումնասիրել այդ գրքերը դպրոցներում: Գրքերի վրա նշված է. «Երաշխավորված է Թուրքիայի Կրթության նախարարության կողմից»: Պինոքիոն խնդրում է իրեն մի կտոր հաց տալ եւ ասում է. «Հայր Կառլո, հանուն Ալլահի, ինձ հաց տուր»: Իսկ …

կարդալ ավելին

Փոփ երաժշտությունն այլեւս չի հնչի Վատիկանում

05.09.2006

1993 թվականից սկսած Սուրբ Ծննդի օրը Վատիկանում անցկացվում է փոփ երաժշտության համերգ: Ավանդական դարձած այդ համերգին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած փոփ-աստղերը: Նախորդ Հռոմի պապը` Հովհաննես-Պողոս Երկրորդն ամեն տարի այդ համերգի կապակցությամբ երգիչներին ուղղված վիդեոուղերձ էր ձայնագրում եւ հատուկ ընդունելություն կազմակերպում: 2005թ. նրա հետնորդ Բենեդիկտուս 16-րդը հրաժարվեց այդ գաղափարից: Իտալական թերթերի կարծիքով` Հռոմի Պապը, ով …

կարդալ ավելին

Օրհներգի օգտին ժամանակն է քվեարկում

03.09.2006

Մեր պետության գլխավոր երգի հավակնորդներն արդեն ներկայացվեցին հասարակության դատին։ Երկար ժամանակ ու մեծ ջանքեր գործադրեց ՀՀ Մշակույթի նախարարությունը՝ օրհներգի մրցույթ հայտարարեց, հայտեր ընդունեց, հանձնաժողով կազմեց, բոլոր տարբերակները քննարկեց (որոնց մեջ, ի դեպ, շատ էին սիրողական եւ քննարկման ոչ արժանիները), հեղինակների՝ միմյանց ուղղված մեղադրանքների ու ամբիցիաների բախմանը դիմացավ։ Նախարարության ծանր եւ ներկա պահին առաջնային համարվող աշխատանքը …

կարդալ ավելին

Տեղադրվեց Վարդգես Պետրոսյանի հուշատախտակը

03.09.2006

Երեկ` սեպտեմբերի 1-ին, Արաբկիր համայնքի թիվ 51 դպրոցում տեղադրվեց հայ ճանաչված գրող Վարդգես Պետրոսյանի հուշատախտակը։ Համանման որոշում կար դեռեւս 2000 թվականից, սակայն այն իրագործվեց 2006-ին` Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ: Բացման արարողությանը ներկա էին Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանը, Վիկտոր Դալլաքյանը, …

կարդալ ավելին

«Ուշացած» խոսքեր` հիմնի համար

01.09.2006

Մեր տեղեկություններով, ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության մրցութային հանձնաժողովը ստացել է Արամ Խաչատրյանի երաժշտության համար գրված նոր խոսքեր, որոնց հեղինակն է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Թեեւ, մեր աղբյուրների համաձայն, այս բանաստեղծությունն ինչ-որ չափով հաջողված է, եւ բառերի շեշտադրումները համապատասխանում են կոմպոզիտորի ստեղծագործությանն, այնուամենայնիվ, օրհներգի այս տարբերակի քննարկումն «ուշացել է»: Հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել հանրությանը …

կարդալ ավելին

Ամերիկայի տարվա գլխավոր ֆիլմը

01.09.2006

Ամերիկայի էկրաններին այժմ ցուցադրվում է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը` «World Trade Centre»-ը («Համաշխարհային առեւտրի կենտրոնը»։ Սա այն շենքն էր, որ կործանվեց 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում): Ֆիլմի ռեժիսորն է ԱՄՆ-ի ամենահռչակավոր, ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը` Օլիվեր Սթոունը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին ֆիլմի տապալումից հետո կինոքննադատները հույս ունեին, որ այս ֆիլմով Սթոունը կվերականգնի իր հեղինակությունը: Ֆիլմի մասին Ֆիլմը …

կարդալ ավելին

«Ոչ թե հանդիսատես, այլ՝ կլիենտ ենք կրթում»

01.09.2006

Ավանգարդ նկարիչ Աշոտ-Աշոտը երկար ընդմիջումից հետո Ֆրանսիայից կրկին Հայաստան է այցելել եւ պատրաստվում է ներկայանալ մի շարք նոր ցուցահանդեսներով եւ պերֆորմանսներով։ Փարիզում ապրող նկարիչը չի ստեղծում պատմողական գործեր։ Նրա եւ լուսանկարները, եւ գեղանկարները, եւ ինստալյացիաները յուրահատուկ ուղերձներ են։ «Ավանգարդ արվեստն այն է, որը շատ արագ ըմբռնում է՝ ի՞նչ կա մթնոլորտի ամենաբարձր շերտերում։ Առեւտրի շուկայի շերտերն …

կարդալ ավելին

Մոր կերպարի ֆենոմենը հայերի մեջ 20-րդ դարում

01.09.2006

1. Կասկածից դուրս է, որ այսօրվա յուրաքանչյուր հայի մեջ շատ մեծ սեր կա մոր նկատմամբ: Այդ սերը ոմանց մոտ վերաճել է պաշտամունքի, մյուսների մոտ` ընտանեկան կամ սոցիալ-կենցաղային հարաբերություններում մի տեսակ ամուր օրենքի… Սակայն ընդհանուր առմամբ հայերի մի քանի սերունդների մեջ այն ավանդույթ է դարձել: 2. Այդ սիրո գագաթնակետն արվեստում մենք տեսնում ենք Հովհաննես Շիրազի ստեղծագործության …

կարդալ ավելին

«Մանկուց միշտ շատ ամաչկոտ եմ եղել»,- ասում է երգիչ Թաթա Սիմոնյանը

28.08.2006

Թաթան իր նոր համերգային ծրագրով ելույթ է ունենում Հայաստանի տարբեր քաղաքներում: Նա այսօր շատ սիրված եւ մեծ պահանջարկ ունեցող երգիչ է, ով աշխարհի տարբեր հայաշատ քաղաքներում լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում: Ասում է, որ իր համար «կենդանի» երգելն ավելի հեշտ է, քան ֆոնոգրամայով երգելը՝ «Ֆոնոգրամայով երգելիս ես ավելի շատ եմ լարվում»: Նա այն հազվադեպ երգիչներից է, …

կարդալ ավելին

Շնորհավոր

21.08.2006

Մեր տեղեկություններով` երգչուհի Նունե Եսայանը պատրաստվում է ամուսնանալ: Նրա փեսացուն Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ինչպես նաեւ` «Օպերա» ակումբի երգիչ Ավետ Խալաթյանն է: Նրանք այժմ Հալեպում են, որտեղից կվերադառնան շաբաթ օրը: Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ հնարավոր է, որ նրանց պսակադրությունը տեղի ունենա հենց Հալեպում:

կարդալ ավելին

Ձեռագրերը գուցե՛ չեն այրվում, սակայն չեն էլ ընթերցվում

21.08.2006

Թերեւս բացառություն է Արմեն Շեկոյանն՝ իր «Հայկական ժամանակով»: Նրա աշխատասիրությունն այսօր թերեւս ամենամեծ եւ Հայաստանի համար ֆանտաստիկ տպաքանակն ունի. շաբաթը միայն 5000 օրինակ տպագրվում է վեպի յուրաքանչյուր գլուխը (նկատենք, որ հեղինակն իր վեպը խոհեմաբար տպագրում է օրաթերթում, որի ընթերցողներից յուրաքանչյուրը վստահ է, որ գլուխներից կամ երկխոսություններից մեկի արանքում անպայման կկարդա նաեւ իր անունը): Իսկ բոլորովին …

կարդալ ավելին

Կիրկորովը երկու երգ կնվիրի ԵՎՐԱԶԵՍ-ին

21.08.2006

Սոչիում երեկ աշխատանքային ճաշի շրջանակներում մեկնարկեց ԵՎՐԱԶԵՍ-ը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Բելառուսի եւ Հայաստանի նախագահները, վերջինս՝ դիտորդի դերում։ Երաժշտական աշխարհից գագաթնաժողովին է հրավիրված Ֆիլիպ Կիրկոսրովը, ով «Ռուս» առողջարանում գագաթնաժողովի փակման օրը ելույթ կունենա երկու կատարումով։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կիրկորովը 7000 դոլար կստանա այդ երկու երգի համար։ Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ների …

կարդալ ավելին

«Մադոննային գամել են խաչին»

21.08.2006

Դյուսելդորֆի դատախազության աշխատակիցները ներկա կգտնվեն հայտնի երգչուհի Մադոննայի համերգին՝ ականատես լինելու, թե ինչպես է երգչուհին իրեն գամելու խաչին։ Հազարավոր հավատացյալներ, իմանալով Մադոննայի «համերգային այս հնարքի մասին», բողոքել են տեղական իշխանություններին։ Այդ պատճառով Դյուսելդորֆի դատախազության աշխատակիցները որոշել են սեփական աչքերով տեսնել «Մադոննայի խաչագամումը», որպեսզի կարողանան ճիշտ գնահատել՝ արդյոք վիրավորո՞ւմ է երգչուհին հավատացյալների զգացմունքները։ Օգոստոսի 6-ին Հռոմում …

կարդալ ավելին

Ինքնաթիռով տեղափոխված մթերքն այլեւս բնական համարվել չի կարող

21.08.2006

Խոհարարությունն արվեստ է: Բոլոր մեծ խոհարարներն արվեստ են ստեղծում։ «Բարձր խոհարարությունը» «բարձր մոդայի» նման է, երկու ոլորտում էլ հեղինակային կնիք եւ ճաշակ կա: Ալեն Ալեքսանյանը խոհարարական արվեստի մեծ վարպետ է: Նա ծնվել եւ ապրում է Ֆրանսիայում, որտեղ եւ իր սեփական «Ալեքսանդրին» ռեստորանն է բացել: Լիոնցիները գնում են «Ալեքսանդրին» ռեստորան՝ հատուկ Ալենի պատրաստած ուտելիքները փորձելու համար: …

կարդալ ավելին

Ուզում են փոփոխել

18.08.2006

Sky Movies հեռուստաալիքը եւ Reduced Shakespeare ընկերությունը որոշել են լուրջ փոփոխություններ մտցնել արդեն մեծ աղմուկ հանած «Աստեղային պատերազմներ» տիեզերական սագայում։ Ինչպես հայտնում է BBC News-ը, ֆիլմի հերթական սերիան կրճատվել է մինչեւ 20 րոպե, իսկ բնույթը դարձել է կատակերգական։ «Աստեղային պատերազմներ» նոր ֆիլմի պրեմիերան ակնկալվում է օգոստոսի 17-ին։ Իսկ օգոստոսի 26-ից Sky Movies հեռուստաալիքը մտադիր է …

կարդալ ավելին

«Հայաստանը միայն լացուկոծի երկիր չէ»,- ասում է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը

16.08.2006

Ռոբեր Գեդիկյանը ծնվել է Մարսել քաղաքում, եւ հենց Մարսելում էլ հիմնականում կատարվում են նրա ֆիլմերի գործողությունները: Ռ. Գեդիկյանը Մարսելի աղքատ թաղամասերը միշտ չափազանց իրատեսական է ներկայացնում: «Ինձ համար շատ կարեւոր է պատմել այն սոցիալական խավի մասին, որին ինքս եմ պատկանում»,- ասում է նա: Նրա հերոսները (շատ հաճախ` հերոսուհիները, որոնց մարմնավորում է Ռ. Գեդիկյանի կինը` դերասանուհի …

կարդալ ավելին

Լուսանկարչության փառատոն Երեւանում

16.08.2006

«Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիան «Վեգա» ընկերության հետ համատեղ կազմակերպել է հայ լուսանկարչության համահայկական առաջին փառատոնը, որը մեկնարկեց երեկ` օգոստոսի 9-ին Մոսկովյան ծառուղում։ «Բաց երկնքի տակ» խորագրով փառատոնը կտեւի երեք օր։ Շուրջ 40 պրոֆեսիոնալ եւ սկսնակ լուսանկարիչներ մոտ 200 աշխատանքներ կներկայացնեն փառատոնին։ Կլինեն նաեւ լուսանկարիչներ սփյուռքից։ Լավագույն մասնակիցները փառատոնի ավարտին կընդգրկվեն «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայում։ Փառատոնի …

կարդալ ավելին

Արսեն Սաֆարյանը՝ Ղարաբաղում

16.08.2006

Ստեփանակերտ է ժամանել հայկական էստրադայի երգիչ, ծնունդով Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից Արսեն Սաֆարյանը, որի մոտ ցանկություն է առաջացել հայրենիքում բարեգործական մենահամերգներ կազմակերպել: Տեղեկացնենք, որ համերգները նվիրված են ԼՂՀ անկախության 15-ամյակին: Համերգներն օգոստոսի 9-ին մեկնարկեցին Ստեփանակերտ քաղաքից: Երգիչն այստեղ կունենա երկու համերգ, որն, ի դեպ, տոմսերով է, եւ ստացված գումարը տրամադրվելու է «Զանգակ» հաշմանդամ երեխաների կենտրոնին …

կարդալ ավելին

Կվերականգնվի Այվազովսկու «Մայրամուտը»

16.08.2006

Հուլիսի 26-ին Ֆյոդոր Տյուտչեւի «Մուրանովո» առանձնատանը տեղի ունեցած հրդեհի պատճառով վնասվել է Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտ» կտավը: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի մշակույթի պահպանության վարչության խորհրդական Տիմոֆեյ Կոնոնենկոն: Նրա հավաստմամբ, սակայն, այն հնարավոր է վերականգնել: Ի դեպ, Տիմոֆեյ Կոնոնենկոն տեղեկացրել է նաեւ, որ այդ օրը հրդեհից վնասվել է 180 նկար: Հրդեհը Տյուտչեւի առանձնատանը ծագել էր …

կարդալ ավելին