Լուսանկարչության փառատոն Երեւանում

16/08/2006

«Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիան «Վեգա» ընկերության հետ համատեղ կազմակերպել է հայ լուսանկարչության համահայկական առաջին փառատոնը, որը մեկնարկեց երեկ` օգոստոսի 9-ին Մոսկովյան ծառուղում։ «Բաց երկնքի տակ» խորագրով փառատոնը կտեւի երեք օր։ Շուրջ 40 պրոֆեսիոնալ եւ սկսնակ լուսանկարիչներ մոտ 200 աշխատանքներ կներկայացնեն փառատոնին։ Կլինեն նաեւ լուսանկարիչներ սփյուռքից։ Լավագույն մասնակիցները փառատոնի ավարտին կընդգրկվեն «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայում։ Փառատոնի նպատակն է` զարգացնել լուսանկարչական արվեստը Հայաստանում։