Հուլիսի 26-ին Ֆյոդոր Տյուտչեւի «Մուրանովո» առանձնատանը տեղի ունեցած հրդեհի պատճառով վնասվել է Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտ» կտավը: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի մշակույթի պահպանության վարչության խորհրդական Տիմոֆեյ Կոնոնենկոն: Նրա հավաստմամբ, սակայն, այն հնարավոր է վերականգնել: Ի դեպ, Տիմոֆեյ Կոնոնենկոն տեղեկացրել է նաեւ, որ այդ օրը հրդեհից վնասվել է 180 նկար:
Հրդեհը Տյուտչեւի առանձնատանը ծագել էր կայծակի հարվածից: