Կիրկորովը երկու երգ կնվիրի ԵՎՐԱԶԵՍ-ին

21/08/2006

Սոչիում երեկ աշխատանքային ճաշի շրջանակներում մեկնարկեց ԵՎՐԱԶԵՍ-ը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Բելառուսի եւ Հայաստանի նախագահները, վերջինս՝ դիտորդի դերում։ Երաժշտական աշխարհից գագաթնաժողովին է հրավիրված Ֆիլիպ Կիրկոսրովը, ով «Ռուս» առողջարանում գագաթնաժողովի փակման օրը ելույթ կունենա երկու կատարումով։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կիրկորովը 7000 դոլար կստանա այդ երկու երգի համար։ Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ եռօրյա գագաթնաժողովի շրջանակներում ԵՎՐԱԶԵՍ-ի պետությունների ղեկավարները կքննարկեն մաքսային միության ձեւավորման խնդիրները եւ կազմակերպության տարածքում ազատ առեւտրային եւ տնտեսական գոտու ստեղծման հարցերը։