Տեղադրվեց Վարդգես Պետրոսյանի հուշատախտակը

03/09/2006

Երեկ` սեպտեմբերի 1-ին, Արաբկիր համայնքի թիվ 51 դպրոցում տեղադրվեց հայ ճանաչված գրող Վարդգես Պետրոսյանի հուշատախտակը։ Համանման որոշում կար դեռեւս 2000 թվականից, սակայն այն իրագործվեց 2006-ին` Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ: Բացման արարողությանը ներկա էին Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանը, Վիկտոր Դալլաքյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վարդգես Պետրոսյանի ուստրն ու թոռնուհին, ով, ի դեպ, սովորում է հենց այդ դպրոցում, եւ այլք։ Ներկա էր նաեւ Վարդգես Պետրոսյանի հուշատախտակի քանդակագործ Էդուարդ Շախիկյանը: