Մոսկվայում երեկ տեղի է ունեցել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունի մամլո ասուլիսը: Այն հարցին, թե կինը կարո՞ղ է լինել միաժամանակ եւ գեղեցիկ, եւ խելացի, նա պատասխանել է. «Մարդիկ տարբեր են՝ գեր, նիհար, թխահեր, շիկահեր։ Յուրաքանչյուրը հետաքրքիր է իր տեսանկյունից։ Իսկ եթե դու գեղեցիկ ես, ապա տգեղ լինել չես կարող»։
Շերոն Սթոունի սիրելի հագուստը ոչ թե խոր դեկոլտեներով գիշերային սեքսուալ զգեստներն են, այլ «մեծ չափսերի գիշերանոցները»։ 48-ամյա դերասանուհին չի հասկանում այն կանանց, ովքեր թաքցնում են իրենց տարիքը, եւ կարծում է, որ տարիքը կնոջն էլ ավելի է գեղեցկացնում։ Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա այսօր այն դատարկ է. նա սիրահարված չէ եւ ամբողջությամբ նվիրվել է իր 3 երեխաներին (որդեգրված)։ «Դժվար է միայնակ մայր լինելը, դժվար է նաեւ մենակ ապրելը։ Օրինակ, հիմա ես իմ լոգարանն եմ վերանորոգում, ու մենակ շատ դժվար է»,- ասել է նա։