Ալմոդովարը շարունակում է հաղթարշավը

13/12/2006

ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդը հրապարակել է 2006թ. լավագույն ֆիլմերի ցուցակը: Քլինթ Իսթվուդի «Նամակներ Իվոջինայից» ժապավենը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմը: Ամերիկացիների դեմ կռված ճապոնացի գեներալի իրական պատմությունը ներկայացնող այս ֆիլմը վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 20-ից: Կինոքննադատների ազգային խորհուրդը լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչել Պեդրո Ալմոդովարի` արդեն աղմուկ հանած «Վերադառնալ» ժապավենը: Լավագույն ռեժիսոր է դարձել Մարտին Սկորսեզեն, լավագույն դերասան` Ֆորեստ Ուիտակերը, լավագույն դերասանուհի` Հելեն Միրենը: