Ջիվան Գասպարյանը՝ Հոլիվուդում

10/12/2006

Դուդուկահար Ջիվան Գասպարյանն օրերս Լոնդոնում մասնակցել է հոլիվուդյան ֆիլմի երաժշտության ձայնագրմանը:

«Նեզավիսիմայա գազետա» թերթի փոխանցմամբ՝ ֆիլմը կոչվելու է «Ադամանդ»: Նույն թերթին Ջ. Գասպարյանն ասել է նաեւ, որ վերջերս ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Առաջիկայում սպասվում է դուդուկահարի համերգը Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ, որի ծրագրում ընդգրկված է ռուսական, իտալական եւ ֆրանսիական դասական երաժշտություն: