Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում «Կապույտ թռչուն» ջազ-ակումբում տեղի կունենա ջեմ-սեյշն` հանրահայտ ջազմենների, երգիչների եւ արտիստների մասնակցությամբ: Արմեն Ջիգարխանյանն ու Լեոնիդ Ագուտինն իմպրովիզացիաներ կանեն երեկոյի ընթացքում: Իսկ Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունների ներքո դեկտեմբերի 4-ին Կրեմլում ելույթ կունենան ռուսական ջազի վարպետները: