Շվեդական ակադեմիան հոկտեմբերի 12-ին կհրապարակի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գրողի անունը։ Բրիտանական տոտալիզատոր – կայքէջում ապագա հաղթողի անունը գուշակելու համար խաղադրույքներ են ընդունվում։ Հնարավոր մրցանակակիրներից է թուրք գրող Օրհան Փամուկը, ով հավաքել է ձայների մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է սիրիացի բանաստեղծ Ադոնիսը, երրորդ տեղում՝ լեհ լրագրող Ռիշարդ Կապուշինսկին։