Մշակույթ

Պետությունը «Ոսկե ծիրանին» 50 մլն դրամ է տալիս

09.06.2006

Կինոգետ Սուսաննա Հարությունյանը` մասնակցելով Խորհրդարանի աշխատանքներին, առաջարկ է ստացել «Ոսկե ծիրանի» շրջանակներում սեմինար եւ աշխատանքային հավաք անցկացնել մեր տարածաշրջանի եւ եվրոպական երկրների կինոգործիչների մասնակցությամբ: Հուլիսի 12-13-ն անցկացվելիք սեմինարի ընթացքում ընտրվելու է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի հոգաբարձուների խորհուրդը, ցուցադրվելու են իրենց երկրների խնդիրներին անդրադարձող 20 հեղինակների ֆիլմերը: Եվ իհարկե, սպասվում է, որ ֆիլմերի հեղինակների շփումից եւ …

կարդալ ավելին

«Իմ աշխատանքները զգացմունքներ են»

07.06.2006

Ավստրալահայ նկարչուհի Միլանդա դը Մոնթն իր կտավները ստեղծում է երաժշտության եւ պարի ուղեկցությամբ: Նրա արվեստը վիզուալ երկխոսություն է ենթադրում, այդ պատճառով էլ շատ հետաքրքիր է դիտել նրա կտավների ստեղծման արարողությունը, որը սկսվում է երաժշտական հնչյուններից եւ ավարտվում պարողի վերջին շարժման հետ: Միլանդայի աշխատանքների ցուցահանդեսին եւ արարման պրոցեսին կարելի է մասնակցել Ազգային պատկերասրահում, հունիսի 7-ին: Այդ …

կարդալ ավելին

Ջոկոնդան խոսեց

04.06.2006

Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը մոտ 500 տարեկան է: Մի շարք լաբորատոր գործողություններից հետո ճապոնացի գիտնական, ակուստիկայի մասնագետ Մացումի Սուզուկիին վերջապես հաջողվել է վերստեղծել խորհրդավոր Ջոկոնդայի ձայնը: Դա արվել է 90% ճշգրտությամբ: Ձայնի վերակերտման համար գիտնականն ուսումնասիրել է Մոնա Լիզայի գլխի, բերանի, վզի ձեւերը, կիրառել է քրեագիտության եւ պատկերների համակարգչային վերամշակման նորագույն տեխնոլոգիաները: …

կարդալ ավելին

«Պետք չէ վախենալ դասական երաժշտությունից»

04.06.2006

Աշխարհին հայտնի հայ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը մի քանի օր առաջ Ազգային պատկերասրահում հանդես եկավ մենահամերգով եւ գերեց ունկնդրին իր պրոֆեսիոնալիզմով, ռոմանտիկ ու հուզական կատարումներով: Վ.Մամիկոնյանը լայն խաղացանկ ունի, նա հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, բազում փառատոների է մասնակցել: Հիմա ապրում է Փարիզում, հաճախ լինում է Գերմանիայում, որտեղ իր ընտանիքն է գտնվում: Հնչեղ պատմական անունն …

կարդալ ավելին

«Տիտանիկն» են ծախում

04.06.2006

Շարունակվում է հետաքրքրությունը լեգենդար «Տիտանիկի» նկատմամբ: Կործանված նավի փրկօղակների բրոնզյա 4 կտորներ Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդի ժամանակ վաճառվել են 132.000 դոլարով: Գնորդների անունները հայտնի չեն:

կարդալ ավելին

Կոլումբոսի օրագիրը

04.06.2006

Լոնդոնում աճուրդի է հանվել Քրիստափոր Կոլումբոսի օրագիրը, որտեղ նա նկարագրել է Նոր աշխարհի հայտնագործման դրվագներից մեկը, մասնավորապես` Հաիթի կղզու բնակիչների հետ շփումները: Փաստաթուղթը, որը Կոլումբոսի կողմից գրված մի նամակ է իր իսպանացի վերադասներին, պատրաստվել է 1493թ. ապրիլի 29-ին: Դրա մեկնարկային գինը 800.000 դոլար է: Ճամփորդական օրագիրը բաղկացած է 8 էջից:

կարդալ ավելին

Հայուհին՝ «Եվրատեսիլում»

04.06.2006

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդմամբ՝ Ռուսաստանում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2006» մանկական մրցույթի ընտրական փուլը: 150 մասնակիցներից կիսաեզրափակիչ են անցել 20-ը, որոնց մեջ է Աստրախանի հայուհի 8-ամյա Լաուրա Հայրապետյանն՝ իր «Կարմիր գլխարկ» երգով: Հունիսի 4-ին ռուսաստանցի հեռուստադիտողները կընտրեն մանկական «Եվրատեսիլի» մասնակցին:

կարդալ ավելին

«BBC»-ն` «CNN»-ի մրցակից

04.06.2006

Բրիտանական «BBC» հեռուստաընկերությունը նորությունների իր շուրջօրյա թողարկումը հանում է ամերիկյան շուկա: Հունիսի 1-ին կայացավ առաջին հեռարձակումը: Հեռուստաալիքը դեռեւս հասանելի է միայն Նյու Յորքի կաբելային ցանցերից մեկի միջոցով, սակայն «BBC»-ում համոզված են, որ հետագայում այդ ցանցը կընդլայնվի: Հուլիսից հեռուստաընկերությունը կսկսի ծրագրեր թողարկել հատուկ ԱՄՆ-ի համար:

կարդալ ավելին

Ի՜նչ լավ է, որ Լյոլիկ չեն կոչել

03.06.2006

Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը համոզված է, որ բոլոր անվանումները յուրահատուկ կոդեր են. «Եթե ֆուտբոլային թիմը դժվար արտասանվող «Փյունիկ» անվանումը կրող շապիկներով է խաղում, ապա նրա խաղը դժվար թե հաջող լինի: Եթե թիմը «Արարատ» է կոչվում, ֆուտբոլիստները հպարտ ու գլուխները վեր բարձրացրած են խաղում: Իսկ եթե թիմը օլիգարխի անունն է կրում, օրինակ՝ «Միկա», ապա համապատասխանաբար բոլոր խաղացողներն …

կարդալ ավելին

«Ոսկե ծիրանը» հարուստ է ֆիլմերով

03.06.2006

Տարբեր երկրներ ներկայացնող կինոաշխատանքները բավականին ներկայանալի եւ հետաքրքիր են: Առաջին հերթին` բարձրացվող թեմաների շնորհիվ: Գրեթե բոլոր ֆիլմերի հիմքում մարդն է, ով տարբեր խճճված ու արտառոց իրավիճակներում փորձում է մարդ մնալ: Եվ շատ ֆիլմերում հերոսները կանայք են, կանայք, որոնք երջանկություն ու կայունություն են որոնում: Իրանական «Գալանե» ֆիլմը պատմում է պատերազմ տեսած, հարազատներին կորցրած գեղջկուհու մասին, «Գրբավիցա» …

կարդալ ավելին

«Հին ժողովուրդները հոգնած, ծույլ եւ հեգնանքով են նայում աշխարհին»

03.06.2006

Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը շատ հարցերում սուր եւ անզիջում դիրքորոշում ունի: Տաղանդավոր ու աշխատասեր մուլտիպլիկատորը լավ հայրենասեր է, իսկ Հայրենիքը նրա համար վերացական, շողշողացող պատկերացում չէ, այլ շատ կոնկրետ, գուցեւ` ոչ այնքան հրապուրիչ, բայց շատ սիրելի վայր է: – Ձեր կարծիքով լա՞վ է, որ մեր հասարակությունը չափազանց քաղաքականացված է եւ քաղաքական տեղաշարժերով ավելի շատ է հետաքրքրվում, …

կարդալ ավելին

Պետք է վստահել սեփական դիզայներներին

31.05.2006

Միխալկովների ընտանիքը լեգենդներով հարուստ գերդաստան է, որի յուրաքանչյուր անդամ իր տեղն է գտնում արվեստում: Դերասան եւ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի կինը` Տատյանան երկար ժամանակ իր հայտնի ամուսնու ստվերում էր եւ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել կարծես թե չէր ձգտում: Սակայն տասը տարի առաջ Տատյանա Միխալկովան մեծ հաջողությամբ իրականացրեց «Ռուսական սիլուետ» նախագիծը, որը նպատակ ուներ աջակցել երիտասարդ մոդելյորներին …

կարդալ ավելին

«Ոսկե արմավենին»` անգլիացուն

31.05.2006

Կաննի այս փառատոնն աչքի ընկավ աննախադեպ անակնկալներով: Առաջին անգամ լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվեց ոչ թե մեկ, այլ 6 հոգու` աշխարհահռչակ իսպանացի Պեդրո Ալմոդովարի «Վերադարձ» ֆիլմի դերասանուհիներին, այդ թվում` ռեժիսորի սիրելիներ Կարմեն Մաուրային եւ Պենելոպա Կրուսին: Ժյուրիի կարծիքով, կանայք հավասար էին այդ ֆիլմում, եւ դժվար էր նրանցից որեւէ մեկին առավելություն տալ: Բանն այն է, որ տաղանդավոր …

կարդալ ավելին

Երբ չտեսը տղա է ունենում

30.05.2006

Երկուշաբթի օրը «Հայլուրն» իր առաջաբանը նվիրեց Հունաստանից վերադարձող Անդրեի եւ նրան ուղեկցող ողջ շքախմբի դիմավորման արարողությանը: Ռեպորտաժի պաթոսը թեեւ շատ էր, սակայն նաեւ հասկանալի՝ երիտասարդն, ի վերջո, հայ է, գրավել է 8-րդ տեղը, ապահովել է հաջորդ տարվա մասնակցի մուտքը եզրափակիչ, արդարացրել է այդ գործի մեջ ներդրած մեծ փողերը: Հաճելի էր բոլորիս: Այս ռեպորտաժին, սակայն, չհաջորդեց …

կարդալ ավելին

Ապաչիների պարերը` Երեւանի Կասկադում

30.05.2006

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Երեւան է այցելել ամերիկյան բնիկների` ապաչի հնդկացիական ցեղի պարային խումբը: «Դեղին թռչուն» անվանումը կրող խումբը ելույթ կունենա Կասկադի բացօթյա բեմում (մայիսի 27-ին), Արարատ (մայիսի 26-ին) եւ Գյումրի (մայիսի 29-ին) քաղաքների հրապարակներում: Համերգների մուտքն ազատ է լինելու: Ապաչիների յուրահատուկ պարի ու երաժշտության ներկայացումը նպատակ ունի Անդրկովկասյան պետություններին ցույց տալ ամերիկյան մշակույթի բազմազանությունը: …

կարդալ ավելին

Ափսոս, շատ լավ թեմա էր

30.05.2006

Ռ. Քոչարն ասուլիսի ժամանակ ասաց, որ ֆիլմը երեւանյան հանդիսատեսին ներկայացնելուց չի վախենում, քանի որ այն արդեն շատ լավ է ընդունվել Լոս-Անջելեսի հայության կողմից: «Արահետը» հենց այդ երկու քաղաքների միջեւ մոլորված հիսնամյա երիտասարդի մասին է, ով փորձում է եւ աշխատանք, եւ մարդկային ջերմություն գտնել: Հայրենիքում փող աշխատելը չի ստացվում, իսկ Ամերիկայում ընկերների եւ հարազատների կարոտն է …

կարդալ ավելին

Վարդան Մամիկոնյանի համերգը

30.05.2006

«Ազգային պատկերասրահ» համերգային փառատոնին մասնակցելու համար հրավիրվել է հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, ով երեկ հանդես եկավ Շոպենի, Դեբյուսիի, Ռավելի ստեղծագործությունների կատարումներով: Նրա կարծիքով, Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահը յուրահատուկ ոգեշնչող մթնոլորտ ունի. «Երբ առաջին օրը մտա այդ դահլիճը, զգացի, թե ինչ լավ հնչողություն կունենա այստեղ երաժշտությունը»: Աշխարհահռչակ դաշնակահարը ելույթ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ, տարբեր երկրների …

կարդալ ավելին

Համբերությամբ սողում ենք

26.05.2006

«Սողանքը» անցյալ տարի է մտել «Հայֆիլմի» բյուջեի մեջ, սակայն նկարահանման փուլը դեռ սկսված չէ: «Մաքսիմալ բյուջե պետք է հավաքվի, քանի որ մեկնարկային գումարը բավականին զուսպ է»,- ասում է «Սողանքի» հեղինակը: Քասթինգը, նատուրայի ընտրությունը եւ գումարային հաշվարկները դեռ առջեւում են: Ֆիլմը պետք է համատեղ հայ-ռուսական-ֆրանսիական արտադրանք լինի, պետք է հստակեցվեն յուրաքանչյուր մասնակից կողմի ներդրումները: Ներդրումները լինելու …

կարդալ ավելին

Զարգացո՞ւմ, թե՞ վերադարձ դեպի արմատները

26.05.2006

«Եվրատեսիլ-2006»-ի հաղթող ֆիննական «Lordi» խումբը բեմ դուրս եկավ հրեշների հագուստով, կատարեց ծանր ռոք ոճի «Ծանր ռոք, Ալելուիա» ստեղծագործությունը եւ գրավեց առաջին հորիզոնականը, ինչը ցնցել է ոչ միայն մեր եւ եվրոպական հասարակությանը, այլեւ` եկեղեցականներին։ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության կողմից թեմի առաջնորդարան էին հրավիրվել մասնագետներ, ովքեր քննարկում եւ քննադատում էին եվրոպացիներին` սատանայապաշտությանն …

կարդալ ավելին

Սախարովի ութհատորյակը

26.05.2006

Առաջին անգամ վերջին տասը տարիների ընթացքում լույս կտեսնեն ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների հայտնի պաշտպան Անդրեյ Սախարովի բոլոր աշխատությունները: Ութ հատորյա հավաքածուի մեջ ընդգրկված են Սախարովի գիտական աշխատությունները, ելույթների տեքստերը եւ տարբեր պարբերականներին տված հարցազրույցները:

կարդալ ավելին