ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ շնորհավորել է դիրիժոր Օհան Դուրյանին ծննդյան 84-ամյակի կապակցությամբ: Նա մաեստրոյին մաղթել է առողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ակնկալիքով, որ մաեստրոն ոգեշնչող կատարումներով ու նվիրումով կրկին հանդես կգա իր սիրելի հանդիսատեսի առջեւ: Վարչապետի որոշմամբ, ազգանվեր գործունեության եւ մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Օհան Դուրյանը խրախուսվել է վարչապետի շնորհակալագրով: