Կառավարությունը 5 մլն 565 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը՝ ՀՀ օրհներգի մրցույթի 2-րդ փուլ անցած ստեղծագործությունների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբով եւ քառաձայն երգչախմբով հրապարակային կատարմանը մասնակցող նվագախմբի եւ երգչախմբի երաժիշտներին եւ դիրիժորներին հոնորարներ վճարելու համար։ Այդ գումարից դրամաշնորհ կտրամադրվի «Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ նոտաների արտագրության ու ձայնագրման գծով ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով։