Ադրբեջանցի հակերները վնասել են կայքերը

14/09/2006

Երեկ ադրբեջանցի հակերները վնասել են www.cilicia.com եւ www.armeniapedia.org հայկական ինտերնետային խոշոր կայքերը, որը ստեղծել է ամերիկահայ Րաֆֆի Քոջյանը։ Կայքի առաջին էջում հակերները ստորագրել են «Polygon Azeri Hackers Team» եւ զրպարտիչ նյութեր են ներկայացրել հայերի եւ համաշխարհային տեռորիզմի կապի մասին։