«Մի՞թե սա արվեստ է»

24/05/2006

Հունական ուղղափառ եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Խրիստոդուլոսն իր կիրակնօրյա պատարագի ժամանակ պատմել է այն ցնցումների մասին, որը նա ապրել է, երբ «Եվրատեսիլ 2006» ամենամյա երգի մրցույթում հաղթել է ֆիննական «Lordi» խումբը: Խրիստոդուլոսը խմբի մասնակիցներին անվանել է «հրեշներ» եւ «սատանաներ»: «Ո՞վ կսպասեր, որ Եվրոպան եւ մասնավորապես` Հունաստանը կընտրեր այդ խմբին: Մի՞թե դա գեղագիտություն է: Մի՞թե դա արվեստ է: Այս դեպքը ցույց է տալիս, որ մարդիկ մեթոդ են փնտրում` իրենց դատարկ հոգիները լցնելու համար»,- ասել է արքեպիսկոպոսը: Ի դեպ, մեր տեղեկություններով, այսօր Հայ Առաքելական եկեղեցին հանդես է գալու Եվրատեսիլում այդ խմբի մասնակցությունը դատապարտող հայտարարությամբ: