Վերջերս նշվեց Մոսկվայի Վարշավսկոյե մայրուղու վրա Ռուսաստանի հայերի միության կողմից ստեղծված հայկական «Neo» դիսկո ակումբի 4-ամյակը: Ակումբը գործում է յուրաքանչյուր շաբաթ օր: Դիսկոտեկի այցելուների թիվը հասնում է 300-400-ի, իսկ երբեմն էլ` 600-ի: Հաճախորդները հիմնականում հայեր են եւ նրանց ռուս կամ այլազգի ընկերները: Ակումբի տոմսի արժեքը 8 ԱՄՆ դոլար է, իսկ Ռուսաստանի հայերի միության անդամների համար մուտքի վճարը 4 դոլար է: Հետաքրքիր է, որ դիսկոտեկում հնչում է բացառապես հայկական եւ եվրոպական երաժշտություն: Գլխավոր DJ-ը նույնպես հայ է, սակայն շաբաթներ են լինում, երբ հրավիրվում են R&B ոճի ռուս լավագույն DJ-ները` DJ Պիլոտը, DJ Բաքսը եւ այլք: