«Ավտարիտետ» է պետք մշակույթին

22/05/2006

Ռուբեն Հախվերդյանը` մշակույթի ներկայիս նախարար Գեւորգ Գեւորգյանին համարելով պարկեշտ մարդ, ուզում է հավատալ, որ նա «լափող» չէ: Նրա կարծիքով` այնպիսի փոքրիկ «թագավորություններն», ինչպիսին մերն է, պետք է ունենան հստակ մշակութային քաղաքականություն, Մշակույթի նախարարություն եւ մշակույթի իսկական նախարար: «Ես հույս ունեմ, որ էս վերջինն ինչ-որ տեղաշարժ կանի: Կարծում եմ, որ նույնիսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը նրա հետ պիտի համաձայնեցնի իր նախագծերը, եւ մշակույթի նախարարն այնքան հզոր պետք է լինի, որքան եւ կաթողիկոսը: Հիմա բլատնոյով ասում են` «ավտարիտետ», հեղինակավոր մեկը պետք ա լինի»,- ասում է նա:

Կարդացեք «Պըռավել եմ, մատաղ, չկա առաջվա էնտուզիազմը»