Մշակույթ

«Կալանդակապերը մեր մեջ են…»,- ասում է արձակագիր Աղասի Այվազյանը

02.04.2006

– Ո՞րն է Աղասի Այվազյանի զբաղմունքն այսօր, ի՞նչ մտահոգություններ ունեք: – Ես 81 տարեկան եմ, եւ դա արդեն իմ զբաղմունքն էլ է որոշում: Կինոյով, ռեժիսուրայով զբաղվել արդեն չեմ կարող, որովհետեւ օր ու գիշեր պիտի վազվզես՝ երիտասարդի բան է դա, գրում եմ, շարունակում եմ գրել, ապրում եմ, կարեւորը սա է, որովհետեւ ես դրսեւորում եմ իմ կյանքը: …

կարդալ ավելին

Ջազի զինվորների պատգամը

02.04.2006

Երեւանում են գտնվում ապագայի զինվորները, ովքեր պետք է մեր երիտասարդներին սովորեցնեն եւ ներկայացնեն երաժշտական պայքարի նոր եղանակներն ու ձեւերը: Նրանք պայքարում են հանուն ջազի, որը վաղուց արդեն դադարել է միայն աֆրո-ամերիկյան լինել եւ յուրաքանչյուր երկրում իր ավանդույթներն է ձեւավորում: «Ապագայի զինվորները» ջազ-նախագիծ է, որն իրականացվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ: Երկու ջազ երաժիշտներ` Աբրահամ Ուիլսոնը …

կարդալ ավելին

Ամերիկայում արվեստ չկա, միայն արվեստի բիզնես կա

02.04.2006

Մարալ Պետյանն ու Արթուր Փափազյանը շատ գեղեցիկ ու ներդաշնակ զույգ են։ Երկուսն էլ արվեստի համար եւ արվեստով են ապրում։ Դաշնակահար Արթուր Փափազյանը լավ ծանոթ է հայ ունկնդրին. նա ծնվել է Երեւանում, սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հանդես եկել համերգներով։ Հետո մեկնել է Ամերիկա։ Երկու հայերի հանդիպումը բախտորոշ նշանակություն ունեցավ մեր մշակույթի համար, քանի որ Նյու …

կարդալ ավելին

Եվ բացվում է դուռը …

02.04.2006

Հաճախ այդ խորհրդավոր ու վերացական դուռը շատ կոնկրետ ուրվագիծ է ստանում: Այն եկեղեցու դուռ է դառնում: Թվում է, որ եթե վաղ առավոտյան եկեղեցի գնաս ու սեփական ձեռքով բացես եկեղեցու դուռը, հատուկ օրհնության կարժանանաս, եւ քո ցանկությունն արագ եւ առանց միջնորդների կհասնի Աստծուն: «Ամուսինս գործ չէր գտնում, եկեղեցու դուռը բացեց ու հիմա աշխատանք ունի»,- ասաց նման …

կարդալ ավելին

«Թուրքական լուծը գենետիկորեն չենք հաղթահարել»

02.04.2006

«Այն մտավորականները, ովքեր դեմ են «Եվրատեսիլում» Անդրեի երգի կատարմանը, այդ թվում եւ մշակույթի նախարարը, երգի հետագա ընթացքը կանխելու համար կարող են գնալ Գառնիի հեթանոսական տաճար եւ զոհաբերություններ անել հեթանոս աստվածներին, որ երգն արգելվի: Ավելի՛ն անել նրանք չեն կարող»,- վստահ է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Հետաքրքիր է, որ օրերս նրան է զանգահարել մշակույթի նախարարն …

կարդալ ավելին

«Իմ ուզած մակարդակը չէր»

02.04.2006

Օհան Դուրյանի հեղինակային համերգը հետաձգվել է։ Այն պետք է տեղի ունենար մարտի 24-ին Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, սակայն մաեստրոն դժգոհ է մնացել երաժիշտների կարգապահությունից եւ կատարման մակարդակից։ Անախորժություններն այժմ հարթված են, իսկ համերգը կհնչի ապրիլի 14-ին։ Օ. Դուրյանը եւ Ֆիլհարմոնիկի ղեկավար Էդվարդ Թոփչյանը որոշել են համերգի հետաձգման պատճառը տեխնիկական համարել, քանի որ նվագախումբը ժամանակի սղության պատճառով …

կարդալ ավելին

Կաննի առաջնեկները

23.03.2006

Արդեն հայտնի են Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու» առաջին հավակնորդների անունները: Դրանք են Սոֆյա Կոպպոլայի «Մարիա Անտուանետտա», Ակի Կաուրիսմյակիի «Կրակներ քաղաքի ծայրում» ֆիլմերը: Սպասվում է, որ Պեդրո Ալմոդովարը Կաննում կներկայացնի Պենելոպա Կրուզի մասնակցությամբ իր կատակերգությունը: Հավանաբար, փառատոնն իրենց նոր ֆիլմերով կզարդարեն նաեւ Էմիր Կուստուրիցան, Դեւիդ Լինչն ու Վուդի Ալենը: Փառատոնը կբացվի մայիսի 17-ին Ռոն Հովարդի «Կոդ …

կարդալ ավելին

Թանգարանը կարող է ինքն իրեն պահել

23.03.2006

«Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» հրավերով Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եւ հարուստ թանգարաններից մեկի` Ռուսաստանի Էրմիտաժի տնօրեն, արեւելագետ Միխայիլ Պիատրովսկին, ով նշում է, որ հաճույքով է իր հայրենի քաղաք վերադարձել. «Ես այստեղ եմ ծնվել, շատ լավ հիշում եմ իմ բակն ու փողոցը»: «Երեւանն, իհարկե, փոխվել է, սակայն պահպանվել է նրա ինտելիգենտ ոգին: Իսկ իմ որդին, ով …

կարդալ ավելին

Կինոյի տունը քանդում են հանուն կինոյի՞

23.03.2006

Կինոգործիչների միության շենքն այլեւս հին տեսքը չի ունենա: Քանդվել է Կինոյի տան ճակատային մասը, որի փոխարեն նախատեսվում է կառուցել նոր սրահ: Կկառուցվի 21 հարկանի շենք, որից 4 հարկ տերերը խոստացել են Կինոգործիչների միությանը: Կինոգործիչների միության եւ դեռեւս անհայտ կազմակերպության միջեւ կնքված գործարքը մեծ աղմուկ է բարձրացրել: Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցն ասում է` մեր սեփականությունն …

կարդալ ավելին

Հաղթել ենք

23.03.2006

Մարտի 17-ին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ֆոտոլրագրության բաժնի ղեկավար, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը հաղթող է ճանաչվել լուսանկարչական գործակալությունների, ամսագրերի եւ թերթերի լուսանկարիչների Press Photo միջազգային մրցույթում: Լեհական Press Photo հիմնադրամի կազմակերպած այս մրցույթն անցկացվում էր առաջին անգամ եւ հավաքել էր աննախադեպ թվով մասնակիցների, որոնք ներկայացրել էին 5000-ից ավելի աշխատանքներ: Մրցույթն ուներ հինգ անվանակարգ` երեքական մրցանակներով: Միջազգային հեղինակավոր …

կարդալ ավելին

Սրինգ, որը հաղթում է չարին

21.03.2006

«Կախարդական սրինգը» շուտով կբեմադրվի նաեւ մեր Օպերայի թատրոնում: «Այդ բեմադրությունը հնարավոր է դառնալու մեր համարյա թե մեկ ու կես տարվա բանակցությունների շնորհիվ»,- ասաց Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Երեւան են հրավիրվել եվրոպացի մասնագետները, որոնց շնորհիվ էլ կայանալու է այս օպերան: «Կախարդական սրինգը» դժվար է կատարել, սակայն իր չափազանց թատերայնության շնորհիվ, կարելի է շատ …

կարդալ ավելին

Սեր եւ Եղեռն

21.03.2006

Հայտնի իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիներն իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպն էկրանավորելու ցանկություն էին հայտնել: Վերջերս Եվրամիության Euromages հիմնադրամը Տավիանի եղբայրներին խոստացել է` ֆիլմը նկարահանելու համար 600 հազար եվրոյի աջակցություն ցուցաբերել: Euromages հիմնադրամը եվրոպական ֆիլմերի նկարահանումն ապահովելու ու մշակութային համագործակցություն ստեղծելու նպատակ ունի: «Արտույտների ագարակը» հայոց ցեղասպանության եւ սիրո մասին է, այդ …

կարդալ ավելին

Հրացան-կիթառ

21.03.2006

Կոլումբիացի երաժիշտ Սեզար Լոպեսը նոր երաժշտական գործիք է հնարել: La Escopetarra կոչվող գործիքը միաժամանակ հրացանի եւ կիթառի է նման: «Ես միաձուլել եմ մարդկության կողմից արված վատթարագույն հայտնագործությունն ամենագեղեցիկ երաժշտական գործիքի հետ»,- ասել է հեղինակը: Նման գործիք ստեղծելու միտքը ծագել է այն ժամանակ, երբ Բոգոտայի ակումբներից մեկում պայթած ռումբը հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: «Ես …

կարդալ ավելին

Գերինգասը` Երեւանում

21.03.2006

«21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչների ջանքերի շնորհիվ Հայաստան կայցելի հայտնի թավջութակահար, ծագումով լիտվացի Դավիդ Գերինգասը, ով ամենաթանկ ու հեղինակավոր երաժշտական աստղերից մեկն է, Մստիսլավ Ռոստրոպովիչի սիրելի աշակերտը: Նա բազում մրցանակների դափնեկիր է եւ այժմ Եվրոպայում է աշխատում: Գերինգասը շատ լայն երաժշտական հայացքների տեր մարդ է, կատարում է եւ վաղ բորոկկո, եւ ժամանակակից ավանգարդ …

կարդալ ավելին

Սար ու ձոր

18.03.2006

Անդրեի կատարմամբ «Եվրատեսիլ» ներկայացվող երգը հիմնականում վատ արձագանք ունեցավ հասարակության մեջ: Կլկլոցներով ու մուսուլմանական երանգներով կատարումը, խառնիճաղանջ գործիքավորումը շատերին հիասթափեցրին: Մեր թերթի նախորդ համարում երգի պրեմիերայի հրապարակման մեջ վրիպակ էինք թույլ տվել՝ այդ ամենը վերագրելով մեղեդուն: Այնինչ, մեղեդու հեղինակ Արմեն Մարտիրոսյանի՝ մեզ հեռախոսով ներկայացրածը եւ Հ1-ով հնչած երգը՝ մեղեդին եւ Անդրեի երգածը, կարծես իրար հետ …

կարդալ ավելին

Վատ ներկայացված լավ մեղեդին

18.03.2006

Լավ երգն, իհարկե, հիշվող երգն է: Իսկ «Եվրատեսիլ» ներկայացվող երգը պարտադիր պետք է հիթ դառնա: Եթե հաշվի առնենք եվրոպական տենդենցները, ապա անկասկած արեւելյան մոտիվները մոդայիկ են եւ երգի հաջողության նախապայմաններից մեկը կարող են լինել: Իսկ երգը համապատասխան կատարող պետք է ունենա: Անդրեի կատարմամբ «Without your love» երգը վատ արձագանք ունեցավ հասարակության մեջ: Մի քիչ արեւելյան …

կարդալ ավելին

Սա՞ է մեր դեմքը

17.03.2006

Այն, որ եվրոպական ամենահեղինակավոր «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը երգիչ Անդրեն է ներկայացնելու, կարծես թե ոչ մեծ դժգոհության ալիք բարձրացրեց մեզանում։ Միայն Ադրբեջանը փորձեց քաղաքականացնել մրցույթը, քանի որ Անդրեն ծնունդով Ղարաբաղից է։ Դե, սովորական արտաքին ու համեստ տվյալներ ունի, բայց ժամանակակից փոփ-երաժշտության մեջ շատերն են այդպիսին։ Մեր աչքն արդեն հասցրել է սովորել նրանցից շատերի կանացի կերպարանքին, …

կարդալ ավելին

Գողացել են Ալիշանի արձանը

17.03.2006

Ամիսներ առաջ անհայտ անձինք ոտնձգություն էին կատարել ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի եւ Կարեն Դեմիրճյանի կիսանդրիների նկատմամբ: 2004թ. սեպտեմբերի 1-ին Նուբարաշեն համայնքի Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում տեղադրվեց նրա պղնձե կիսանդրին: Դպրոցը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով եւ սկսել է գործել 1935թ.: Դպրոցի կոլեկտիվի ցանկությունն էր, որպեսզի բակում տեղադրվեր Ղ. Ալիշանի կիսանդրին: Տնօրինությունը դիմել էր դպրոցի …

կարդալ ավելին

Գրադարանները՝ անմխիթար վիճակում

17.03.2006

Հնամաշ, խունացած գրքեր, ձանձրույթից հորանջող գրադարանավարներ, մեկ-երկու պատահական եւ մեկ-երկու «պարտադրված» այցելուներ: Այսպիսին է այսօրվա՝ գուցե մի փոքր չափազանցված, պատկերացումը գրադարանների մասին: Մինչդեռ գրադարանները, պատշաճ ուշադրության եւ հոգածության դեպքում, կենսականորեն անհրաժեշտ խնդիրներ կարող են լուծել: Իսկ ուշադրություն, թեպետ ուշացած, բայց նկատվում է, այն էլ՝ պետական մակարդակով: ՀՀ ԱԺ օրակարգում այսօր ընդգրկված է «Գրադարանների եւ գրադարանային …

կարդալ ավելին

Կապույտ մզկիթի վերանորոգումը շարունակվում է

17.03.2006

Շարունակվում են Երեւանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթի վերանորոգման աշխատանքները, որի կառավարիչ Շափուր Լոթֆին «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ մզկիթի ծիսակատարությունների «Հուսեյնի» դահլիճի վերակառուցումը կավարտվի 2006թ. ամռանը: Շ. Լոթֆին ասել է, որ վերանորոգման աշխատանքներն անցկացվում են հնամյա արխիվային նյութերի հիման վրա: Հայաստանի եւ Իրանի միջեւ մզկիթի վերակառուցման վերաբերյալ 1995թ. ստորագրված միջկառավարական պայմանագրի համաձայն, վերականգնողական …

կարդալ ավելին