Մարտի 17-ին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ֆոտոլրագրության բաժնի ղեկավար, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը հաղթող է ճանաչվել լուսանկարչական գործակալությունների, ամսագրերի եւ թերթերի լուսանկարիչների Press Photo միջազգային մրցույթում: Լեհական Press Photo հիմնադրամի կազմակերպած այս մրցույթն անցկացվում էր առաջին անգամ եւ հավաքել էր աննախադեպ թվով մասնակիցների, որոնք ներկայացրել էին 5000-ից ավելի աշխատանքներ: Մրցույթն ուներ հինգ անվանակարգ` երեքական մրցանակներով: Միջազգային հեղինակավոր ժյուրին հաղթող ճանաչեց 15 լուսանկարչի` Իրաքից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրալիայից եւ Հայաստանից:
Ռ. Մանգասարյանի «Սեւ կյանքը» ֆոտոպատմությունը լավագույնը ճանաչվեց «Կյանքն այսօր» անվանակարգում` արժանանալով առաջին մրցանակի եւ դրամական պարգեւի: