Կաննի առաջնեկները

23/03/2006

Արդեն հայտնի են Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու» առաջին հավակնորդների անունները: Դրանք են Սոֆյա Կոպպոլայի «Մարիա Անտուանետտա», Ակի Կաուրիսմյակիի «Կրակներ քաղաքի ծայրում» ֆիլմերը: Սպասվում է, որ Պեդրո Ալմոդովարը Կաննում կներկայացնի Պենելոպա Կրուզի մասնակցությամբ իր կատակերգությունը: Հավանաբար, փառատոնն իրենց նոր ֆիլմերով կզարդարեն նաեւ Էմիր Կուստուրիցան, Դեւիդ Լինչն ու Վուդի Ալենը: Փառատոնը կբացվի մայիսի 17-ին Ռոն Հովարդի «Կոդ դա Վինչի» ժապավենի պրեմիերայով: