Մշակույթ

Ադրբեջանից ներողություն է խնդրել

17.03.2006

Այդ մասին են վկայում ադրբեջանական լրատվամիջոցները: Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնող Անդրեի կենսագրական տվյալներում ծննդավայրը «ԼՂՀ» նշելու դեմ Ադրբեջանի ուղարկած նամակն իր պատասխանն է ստացել: Ինչպես հայտնում է «Եվրատեսիլի» մրցույթի ներկայացուցիչ Սվանտե Ստոքսելիուսն իր պատասխան նամակում` «Եվրատեսիլը» քաղաքական մրցույթ չէ, այդ պատճառով էլ պետք չէ մրցույթի կայքում տեղադրված ինֆորմացիայի մեջ քաղաքական ենթատեքստ որոնել: Սակայն վստահեցրել …

կարդալ ավելին

Ջիգարխանյանը տոնում է իր թատրոնի տասնամյակը

17.03.2006

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը մարտի 12-ին տոնեց իր 10-ամյա հոբելյանը: Թատրոնի կենսագրությունը սկսվել է 100 հոգանոց հանդիսատեսի համար նախատեսված փոքրիկ դահլիճից: Սակայն թատրոնն արդեն նոր տուն է տեղափոխվել եւ Լոմոնոսովի պողոտայում իր կայուն հասցեն ունի, որը Մոսկվայի թատերասերներին լավ հայտնի է: Արմեն Ջիգարխանյանն իր թատրոնը որպես էքսպերիմենտների բեմահարթակ է պատկերացրել, ուր բոլորը խաղում …

կարդալ ավելին

Նկարչի օրը

15.03.2006

– Ինչպե՞ս է սկսում յուրաքանչյուր օրը նկարիչ Հակոբ Հակոբյանը, ի՞նչ գործեր, մտահոգություններ ունի նա առհասարակ… – Ամեն առավոտյան, երբ որ զարթնում եմ, անշուշտ, նախ գնում եմ զուգարան, լվացվում եմ, նախաճաշում եմ, հետո մտնում եմ արվեստանոց, մի հատ սուրճ եմ եփում ինձ համար ու սկսում եմ մտածել իմ գործերուս մասին: Նկարում եմ: Բավականին նկարներ ունիմ, որոնք …

կարդալ ավելին

Ինչպես սիրել մայրիկի նոր ամուսնուն եւ հայրիկի նոր կնոջը …

13.03.2006

«168 Ժամը» հրատարակեց «Զրույցներ գերմանալեզու գրականության մասին» ներդիրը, որը ներկայացնում էր գերմանական մանկապատանեկան պատկերազարդ գիրքը, նրա զարգացման տենդենցները: Ներկայացվել է գերմանական մանկապատանեկան գրքի իլյուստրացիոն դաշտը՝ լավագույն իլյուստրատորներ, այս արվեստագետներին միավորող ու նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, մրցանակաբաշխություններ, մրցանակակիր գրքեր, ինչպես նաեւ այդ անձանց ու կազմակերպությունների հետ հաղորդակցության միջոցներ՝ հասցեներ, էլեկտրոնային կայքեր: Երեկ Խնկո-Ապոր մանկական գրադարանի Գերմանական …

կարդալ ավելին

Սեքսն ու քաղաքականությունը

13.03.2006

Ռուսաստանի լիբերալ քաղաքական գործիչ Իրինա Խակամադան օրերս կազմակերպել էր իր «Սեքսը մեծ քաղաքականության մեջ» գրքի շնորհանդեսը: Գիրքը կարող է միաժամանակ եւ բեստսելլեր դառնալ եւ հեղինակին լավ քաղաքական գովազդ անել, քանի որ այն շատ թեթեւ ու հետաքրքիր է գրված: Խակամադան ասել է, որ գրքի վերնագիրը պատահական չէ. «Վերնագիրը պետք է երիտասարդների ուշադրությունը գրավի»: Իրականում գրքում հեղինակի …

կարդալ ավելին

Հներն ու նորերը՝ դուետներով

13.03.2006

Երբ անցյալ տարի կրկին սկսեց երգել 70-ականների Երեւանը, բոլորն այդ երաժշտությունը թարմ, պրոֆեսիոնալ ու գեղեցիկ համարեցին: Երեսուն տարի առաջ մեր էստրադան այդքան մարդաշատ չէր, երգերը երգերի նման էին, իսկ երգիչները երգել գիտեին: Մեր օրերի էստրադան 70-ականների հետ համեմատելով, հասկանում ես, որ շուկայական հարաբերություններն ու մրցակցությունը միշտ չէ, որ որակի են հանգեցնում: Երաժիշտ ու գործարար Վազգեն …

կարդալ ավելին

Ռուս աստղերը Երեւանում

13.03.2006

Ռուսաստանում հայտնի ու սիրված Մենշով-Ալենտովա զույգը Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացրեց իր անտրեպրիզային «Պիզայի աշտարակը» ներկայացումը: «Բեմական խաչմերուկներ» կենտրոնի ղեկավար, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանն աշխատում է ռուսական հայտնի թատերական գործիչների Երեւան հրավիրել: Վլադիմիր Մենշովն ու Վերա Ալենտովան երկուսով են խաղում Նատալյա Պտուշկինայի «Պիզայի աշտարակը» պիեսում եւ միասին էլ շրջագայում են: Կոմերցիոն սկզբունքներով ստեղծված այս ներկայացումը լավ …

կարդալ ավելին

Լինում է, չի լինում մի Բոժո

10.03.2006

Այդպիսի մարդ է Արմինե Աբրահամյանը, բեմադրիչ, դերասանուհի, ով խաղի պատրանքը ոչ թե բեմում է ստեղծում, այլ՝ իր հեքիաթներում։ Արմինեն արդեն չորս գիրք ունի եւ շուտով իր հեքիաթի հիման վրա ստեղծված մուլտֆիլմ կունենա։ Մանկական դիմագծերն ու փափուկ խոսելաոճը Արմինեին չեն խանգարում հետեւողական ու սթափ գնահատել իր հորինվածքները։ Նրա հեքիաթներն իսկապես հորինվածքներ են, քանի որ այնտեղ ապրում, …

կարդալ ավելին

Լյուկ Բեսոնը գտավ իր հրեշտակին

10.03.2006

«Լեոն», «Հինգերորդ էլեմենտը», «Ժաննա դ’Արկ» հայտնի ֆիլմերի ռեժիսոր ֆրանսիացի Լյուկ Բեսոնը ներկայացնում է իր նոր` «Ա-հրեշտակը» ֆիլմը: Սա Բեսոնի` երկարատեւ ընդմիջումից հետո նկարահանած առաջին ֆիլմն է, որը հեղինակը «լիովին հեղինակային» է համարում: Վերջին տարիներին Բեսոնը զբաղվել է միայն պրոդյուսերական գործունեությամբ: «Ա-հրեշտակը» սեւ- սպիտակ ֆիլմ է, երկար ձգվող երկխոսություններով ու առանց հատուկ էֆեկտների: Ֆիլմի հերոսը մարոկկացի …

կարդալ ավելին

Գեւորգյանցը՝ «Հայֆիլմի» նախագահ

08.03.2006

«Հայֆիլմ» կինոստուդիայի նախագահ է նշանակվել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: «Հայֆիլմի» (CS-films կինոստուդիայի) համասեփականատեր Բագրատ Սարգսյանը հաղորդել է, որ կինոստուդիայի գործադիր տնօրեն է նշանակվել «Արմենիա» հ/ը փոխտնօրեն, «Շահող լոտոյի» վարող Ռուբեն Հովհաննիսյանը: Ռ.Գեւորգյանցը նշել է, որ կինոստուդիան կնկարահանի ոչ թե սերիալներ կամ կոմերցիոն տեսանկյունից շահավետ այլ նախագծեր, այլ կնպաստի համաշխարհային կինոշուկայում հայկական ֆիլմերի առաջխաղացմանը: …

կարդալ ավելին

Մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացել է

08.03.2006

Երեւանի քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցում փոխքաղաքապետ Արման Սահակյանը Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության 2005թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց: 2004-2005թթ. գործել են 28 մշակութային կազմակերպություններ: Երաժշտական եւ արվեստի դպրոցներում 2004-2005թթ. ուսումնական տարում սովորել են 4401 աշակերտներ, ավարտել են 553-ը եւ աշխատել են 1101 ուսուցիչներ: 2004թ. համաքաղաքային նշանակության ծախսերից Երեւանի քաղաքապետարանի երաժշտական եւ արվեստի դպրոցներին հատկացվել է …

կարդալ ավելին

«Օսկարները» նաեւ վաճառվում են

08.03.2006

«Օսկարն» ամեն տարի դառնում է ավելի ու ավելի ապաքաղաքական ու կոռեկտ: Սակայն շարունակում է համարվել ամենաերազած ու սպասված կինոմրցանակը: Եթե մասնագետների հարցնեք, կիմանաք, որ «Օսկարն» իր հեղինակությամբ զիջում է մյուս խոշոր կինոփառատոներին` Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի: Սակայն «Օսկարն» ամենաշատ ծանոթը, գովազդվածն ու թանկն է: «Օսկարի» արձանիկը դարձել է ոչ միայն վարպետության չափանիշը, այլեւ` իր շուկայական …

կարդալ ավելին

Օսկարյան անակնկալ «բախումը»

08.03.2006

Երեկ Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում տեղի ունեցած 78-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ամերիկյան կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ ճանաչեց միջռասսայական կոնֆլիկտների մասին պատմող, փոքր բյուջե ունեցող (6,5 մլն դոլար) «Բախում» ժապավենը, որը ոսկե արձանիկին արժանացավ նաեւ բնօրինակ սցենարի եւ մոնտաժի համար: Սա Կինոակադեմիայի մեծ անակնկալն էր, որին չէր հավատում նաեւ ֆիլմի` ուրախությունից գոռացող անձնակազմը: Բանն այն է, …

կարդալ ավելին

Ենգիբարովի արվեստի սիրահարների համար

05.03.2006

Լեոնիդ Ենգիբարովը մեր հպարտությունն ու հիացմունքն է։ Ձուլելով կրկեսն ու մնջախաղը, նա ստեղծել է բոլորովին նոր բեմական ժանր, հակիրճ ու փիլիսոփայական միմ-ներկայացումներ։ Ենգիբարովը մարդ-լեգենդ էր, նորարար ու հանճարեղ, որն իր հեղաշրջումային կրկեսային ելույթներից բացի, հարուստ գրական ժառանգություն է թողել, ունեցել է շնորհակալ երկրպագուների ու հետնորդների մեծ բանակ։ Ենգիբարովի արվեստի սիրահարներին «168 Ժամ»-ի շաբաթ օրվա համարում՝ …

կարդալ ավելին

Խաչքարն ընդամենը նախշ է քարի՞ վրա

05.03.2006

1. Ի՞նչ է մեզ համար այսօր խաչքարը, մեր քրիստոնեական կրոնի այդ նշանը, խորհրդանիշը, խարանադրոշմը: Քարերի վրա խաչեր՝ զուգակցված զարդաքանդակների հետ, կարելի է տեսնել ողջ պատմական Հայաստանի տարածքում: Դրանք այսօր էլ հուզում են մեզ: Խաչքարն ընդամենը քարե դեկորատիվ կոթո՞ղ է, որը խորհրդանշում է մեր անսասան հավատը Քրիստոսի ուսմունքի նկատմամբ, պատմական հիշողությո՞ւն, թե՞ մի այլ բան: Իսկ …

կարդալ ավելին

Ալան Հովհաննեսը սպասում է բացահայտման

05.03.2006

Մեծ համբավ ունեցող կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը (Չաքմաչյան) այնքան էլ ճանաչված չէ Հայաստանում: Նրա հարուստ երաժշտական ժառանգությունը՝ երաժշտական մշակումները, սիմֆոնիաները, երգերը, խմբերգերը, բալետները դեռ իրենց բացահայտմանն են սպասում: Հայազգի կոմպոզիտորը շատ ուշ է վերադարձել իր արմատներին եւ հետաքրքրվել հայ երաժշտությամբ: Նա չի խոսել հայերեն եւ քիչ է շփվել հայերի հետ: Ալան Հովհաննեսի շոտլանդուհի մայրը դեմ է …

կարդալ ավելին

Սեփական երկրում՝ վարձով

05.03.2006

Այն, որ ինչ-որ բան անել հարկավոր է, միանշանակ է: Թեթեւ, երգերով, պարերով ու կալամբուրներով համեմված Կամերայինի բեմադրությունների կողքին պարբերաբար հայտնվում են բավականին սուր ու շատ ժամանակակից ներկայացումներ: Այդպիսին էր տարիներ առաջ բեմադրված «Հայքը», որը մեր կյանքի խառնաշփոթում ստիպեց նկատել նաեւ ազգային հպարտությունն ու հանկարծակի անկախ դարձած երազանքները: Այդպիսին է նաեւ նոր «Ի զենը», որտեղ բոլորը …

կարդալ ավելին

Հանձնվեցին ֆրանսիական «Սեզարները»

05.03.2006

Փարիզյան «Շատլե» թատրոնում տեղի է ունեցել Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի կողմից շնորհվող «Սեզար» ամենամյա մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ժակ Օդյարի «Իմ սիրտը դադարեց բախել» ժապավենը: Վերջինս պատմում է անշարժ գույքի առեւտրով զբաղվող երիտասարդի մասին, որը որոշում է դաշնակահար դառնալ: Այս ֆիլմը «Սեզարի» էր հավակնում 10 անվանակարգերում: Տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ է հռչակվել Քլինթ Իսթվուդի՝ …

կարդալ ավելին

Ամենաշատ հայհոյանքներով ֆիլմերը

05.03.2006

Կազմված է «Օսկարի» հավակնորդների մեջ ամենաշատ հայհոյանքներ պարունակող ֆիլմերի ցուցակը: Էկրանից հնչող հայհոյանքների թվով ռեկորդակիր է Օլիվեր Սթոունի “Platoon” ֆիլմը` 329 բառ: Երկրորդ տեղում Մայքլ Չիմինոյի “The Deep Hunter” ֆիլմն է` 208 հայհոյական բառով: «Բախում» (“Crash”) ֆիլմում, որն այս տարի հավակնում էր 6 «Օսկարի», 182 հայհոյական բառ է հնչում: Կրկնակի պակաս է դրանց թիվը «Սապատավոր …

կարդալ ավելին

Թուրքերը բոյկոտում են ռուսական ֆիլմը

05.03.2006

Գրող Յուլյա Շիլովայի գրքի հիման վրա նկարահանվող ռուսական «Թուրքական սեր» ֆիլմն արդեն դարձել է միջազգային կոնֆլիկտի օբյեկտ: Նկարահանող խմբին կարող են չթույլատրել Թուրքիայի տարածքում աշխատել: Օրեր առաջ Թուրքիայի տուրիստական բիզնեսի ներդրողների ընկերությունը պահանջել է իրենց երկրում Շիլովային «պերսոնա նոն-գրատա» հայտարարել: Բանն այն է, որ «Թուրքական սեր կամ Արեւելքի տաք գիշերները» վեպը պատմում է անթալիական հանգստավայրերում …

կարդալ ավելին