Երեւանի քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցում փոխքաղաքապետ Արման Սահակյանը Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության 2005թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց: 2004-2005թթ. գործել են 28 մշակութային կազմակերպություններ: Երաժշտական եւ արվեստի դպրոցներում 2004-2005թթ. ուսումնական տարում սովորել են 4401 աշակերտներ, ավարտել են 553-ը եւ աշխատել են 1101 ուսուցիչներ: 2004թ. համաքաղաքային նշանակության ծախսերից Երեւանի քաղաքապետարանի երաժշտական եւ արվեստի դպրոցներին հատկացվել է 61 մլն 792.000 դրամ, իսկ 2005թ.՝ 67 մլն 970.000դրամ, ընդ որում, 2005թ. ֆինանսական հատկացման աճը կազմել է մոտ 10%: 2005-2006թթ. ուստարում դպրոցներ են ընդունվել 1109 աշակերտներ: Դպրոցների համար 2006թ. համաքաղաքային նշանակության ծախսերից հատկացվել է 86 մլն 757.000 դրամ, այսինքն՝ 2005թ. համեմատ 28%-ով ավելի: «Սա պայմանավորված էր նրանով, որ կենսաթոշակային ֆոնդին հատկացվող գումարների 5000 դրամի փոխարեն հատկացվում է 7300 դրամն եւ քաղաքապետարանը օգնության կարգով դպրոցներին փոխհատուցել է նաեւ այս գումարը,- նշեց Ա. Սահակյանը: -2004թ. թատրոններին պետբյուջեից հատկացվել է 67 մլն 398.000 դրամ, իսկ 2006թ. պետբյուջեն հատկացրել է 130 մլն 211.000 դրամ: 62,9% աճը բավականին մեծ է»: Թանգարանների ֆինանսավորումը բյուջեից 2004թ. եղել է 46 մլն 803.000 դրամ, 2005թ.` 60 մլն 202.000 դրամ, իսկ 2006թ. համար պետբյուջեն հատկացրել է 77 մլն 173.000 դրամ: