Ռուս աստղերը Երեւանում

13/03/2006

Ռուսաստանում հայտնի ու սիրված Մենշով-Ալենտովա զույգը Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացրեց իր անտրեպրիզային «Պիզայի աշտարակը» ներկայացումը: «Բեմական խաչմերուկներ» կենտրոնի ղեկավար, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանն աշխատում է ռուսական հայտնի թատերական գործիչների Երեւան հրավիրել: Վլադիմիր Մենշովն ու Վերա Ալենտովան երկուսով են խաղում Նատալյա Պտուշկինայի «Պիզայի աշտարակը» պիեսում եւ միասին էլ շրջագայում են: Կոմերցիոն սկզբունքներով ստեղծված այս ներկայացումը լավ արվեստի գործ է, որը պատմում է մեծահասակ ընտանեկան զույգի բարդ հարաբերությունների մասին: «Յուրաքանչյուր ընտանեկան զույգ, միասին տասը տարի ապրելով, անպայման դժվարություններ է ունենում: Պետք է համբերատար լինել»,- ասում է ռեժիսոր եւ դերասան Վլադիմիր Մենշովը: