Մշակույթ

Ֆիլմ Վիսոցկու մասին

27.01.2006

Ռուսաստանում պատրաստվում են բանաստեղծ, դերասան եւ երգիչ Վլադիմիր Վիսոցկու մասին պատմող ֆիլմ նկարահանել: Դեռ նկարահանումները չսկսված՝ այն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Վիսոցկու երկրպագուներն իրենց կուռքի կինոկրկնօրինակի ստեղծումը սրբապղծություն են համարել: Սակայն ֆիլմի սցենարի հեղինակ Իլյա Ռուբինշտեյնի հավաստմամբ` ֆիլմը կենսագրական չի լինի, այլ իրենից կներկայացնի Վիսոցկու կերպարի ազատ մեկնաբանումը: Պարտադիր չի լինի նաեւ …

կարդալ ավելին

«Երեւանն ամենահարազատ եւ ամենադաժան քաղաքն էր ինձ համար»

27.01.2006

Ասում է նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանը, ում շուրջ կես դարի ընթացքում արված նկարները վաղուց արդեն մեր քաղաքի անբաժանելի մասն են դարձել: «Ինչ էլ որ նկարեմ, միշտ Հայաստանն եմ նկարում»,- ասում է նա: Թեեւ տիկին Քնարիկն ինքն իրեն ռեալիստ է համարում, նրա ստեղծած իրականությունը միաժամանակ եւ ռոմանտիկ է, եւ քնքուշ: Նա շատ է սիրում այս կյանքը եւ, …

կարդալ ավելին

«ԵՍ»-ի որոնումն ու բողոքը

24.01.2006

Հենրի Էլիբեկյանը «Գեւորգյան» ցուցասրահում ներկայացնում է իր «Ինքնադիմանկարը իմ ժամանակակիցն է» գեղանկարչական աշխատանքների շարքը: Ինքնադիմանկարներն արտահայտում են նկարչի վերաբերմունքը եւ ժամանակի, եւ սեփական «ես»-ի հանդեպ: Ներաշխարհում կատարվող փոփոխություններն ու ալեկոծումները հեղինակը հյուսում է համամարդկային խնդիրներին եւ հուշում, որ յուրաքանչյուր իրողության էպիկենտրոնում մարդն է կանգնած: Չի կարելի ոչ անտեսել, ոչ փախչել սեփական «ես»-ից, կարելի է միայն …

կարդալ ավելին

«Երկար ճանապարհ դեպի տուն»

24.01.2006

Հունվարի 19-ին կանադական CBC հեռուստաալիքով ցուցադրվել է «Երկար ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել էր «Stormy Nights Production» կանադական ընկերության կողմից Կանադայի հանրային հեռուստատեսության պատվերով եւ Կանադայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Մեկ ժամանոց այս ժապավենը պատմում է կանադահայ հանրաճանաչ երիտասարդ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի Հայաստան կատարած առաջին այցի մասին: Ֆիլմը կարեւոր նշանակություն ունի հայ-կանադական մշակութային …

կարդալ ավելին

Առնոն Երեւանում տուն չունի

22.01.2006

Գարնանը կմեկնարկի Առնո Բաբաջանյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: «Առնո Բաբաջանյանի» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ ներկայացրեց միջոցառումների ցուցակը, որում ընդգրկված են Պատանի դաշնակահարների հանրապետական մրցույթը` նաեւ Արցախի պատանի երաժիշտների մասնակցությամբ, Բաբաջանյանի սիմֆոնիկ, կամերային եւ էստրադային ստեղծագործությունների համերգները: Ա. Բաբաջանյանի մանկության ընկեր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն առաջարկեց Պատանի երաժիշտների մրցույթն ավանդական դարձնել, քանի որ 3-4 …

կարդալ ավելին

«Եվրոտեսիլի» երգը հեղինակ եւ կատարող ունի, բայց խոսքեր չունի

22.01.2006

Մայիսի 18-ին Հունաստանում մեկնարկող «Եվրոտեսիլ-2006» երգի մրցույթին առաջին անգամ կմասնակցի Հայաստանի ներկայացուցիչը: Այս առիթով Հանրային հեռուստատեսությունում գեղարվեստական խորհուրդ էր ստեղծվել, որը պետք է որոշեր հայ մասնակցին եւ մրցույթին ներկայացվող երգը: «Եվրոտեսիլի» 38 մասնակից երկրների շարքում հայտնված Հայաստանի համար դա ներկայանալու եւ սեփական երկրի վարկանիշը բարձրացնելու լավ առիթ է լինելու: «Եվրոտեսիլը» վաղուց արդեն պարզապես երգի մրցույթից …

կարդալ ավելին

Եկատերինա 2-ը վերադարձավ

22.01.2006

Հունվարի 23-ին Ռուսաստանի Պետական Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա Հայաստանի կողմից Եկատերինա Երկրորդի արձանի հանդիսավոր հանձնումը Մոսկվային: Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ռուս քանդակագործ Ալեքսանդր Օպեկուշինի մարմարե քանդակը նախորդ դարասկզբին տեղադրվել էր Մոսկվայի Քաղաքային դումայի շենքում, իսկ 50-ականների սկզբից գտնվում էր Երեւանում: Արձանը Մոսկվային վերադարձնելու մասին Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2003թ. հունիսին: Իսկ …

կարդալ ավելին

«Հայաստանը եւ հայերը ներկայիս խնդիրների լույսի ներքո»

21.01.2006

Փիլիսոփա, մշակութաբան եւ բանաստեղծ Ռուբեն Անգալադյանը վերջերս Սանկտ Պետերբուրգի թերթերից մեկին տված հարցազրույցում հետաքրքիր բնութագրումներ է տվել Հայաստանին, հայերին եւ ազգային մշակույթին, որը ներկայացնում ենք մեր ընթերցողներին: – Այսօրվա մեր զրույցն ուզում եմ նվիրել Ձեր հայրենիքի` Հայաստանի էթնո-պետական հիմնախնդիրներին: Փորձենք ընդհանուր գծերով բնութագրել Հայաստանը, հայերին, հայ մշակույթը: – Ձեր հարցադրման մեջ մի քանի թեմա կա, …

կարդալ ավելին

Շեքսպիրյան փառատոն

21.01.2006

2006թ. ապրիլին Մեծ Բրիտանիայում մեկնարկելու է Շեքսպիրյան փառատոնը, որը տեւելու է ուղիղ մեկ տարի: Աշխարհի տարբեր երկրներից թատերական խմբեր են ժամանելու, որոնք Շեքսպիրի ծննդավայրում` Էյվանի Սթրադֆորդում ներկայացնելու են Ուիլյամ Շեքսպիրի գործերի բեմականացումը: Դա լինելու է առաջին փառատոնը, որն ընդգրկելու է Շեքսպիրի ողջ ժառանգությունը եւ կոչվելու է «Շեքսպիրի ստեղծագործությունների հավաքածու»: Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն անգլիացի դրամատուրգի բոլոր …

կարդալ ավելին

Փարանջայի կրումը հանցագործություն է

21.01.2006

Այսուհետ Նիդեռլանդներում արգելվելու է փարանջայի կրումը, այդ երկրի կառավարությունը նոր օրենքի նախագիծ է պատրաստել, համաձայն որի` իսլամական կանացի գլխաշորի կրումն օրինախախտություն կհամարվի: Մարմինը փակող յուրաքանչյուր հագուստ թաքցնում է հասարակությունից մարդու էությունը եւ ըստ Նիդեռլանդների կառավարության` չի նպաստում ազատ հասարակության ձեւավորմանը: Օրենքի հեղինակները պնդում են, որ իսլամական կանացի հագուստը նսեմացնում է կանանց իրավունքները, որոնք չեն կարող …

կարդալ ավելին

Կովբոյները եւ ահաբեկիչները հաղթեցին

21.01.2006

Լոս-Անջելեսի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ կինոաշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկը` «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը սովորաբար անվանում են «Օսկարի փորձաշրջան»: Տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր. 4 անվանակարգերում («Լավագույն դրամա», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն երգ» եւ «Լավագույն սցենար») հաղթեց ռեժիսոր Էնգ Լիի «Կոտրված լեռ» («Brokeback Mountain») ֆիլմը: Այս փաստը կինոքննադատները համարում են «բեկումնային», քանզի ժապավենը 2 ամերիկյան …

կարդալ ավելին

Ժամանակավոր մշակույթի վտանգը

21.01.2006

Նախարարության տարբեր սենյակներում աշխատակիցները հիմնականում օրաթերթեր են կարդում, կոմպյուտերային խաղեր խաղում եւ զրուցում իրար հետ: Գրեթե բոլորը վստահեցնում են, որ առանց նախարարի էլ իրենց աշխատանքը կանգ չի առել, քանի որ նախարարի պաշտոնակատար կա: Ըստ տրամաբանության` պաշտոնակատարը պետք է փոխնախարարը լիներ, սակայն արդեն նախկին նախարար Հովիկ Հովեյանի հրամանի համաձայն` նախարարի պաշտոնակատար է դարձել Գագիկ Գյուրջյանը: Փոխնախարար …

կարդալ ավելին

Ֆիլմերը կթարմանան, հետո կթանկանան

21.01.2006

Իհարկե, «Հայֆիլմ» կինոստուդիայի 80 տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերը շարունակում են պետական սեփականություն մնալ, սակայն նրանց ճակատագիրն այսուհետ որոշելու է հիմնադրամը: Պետությունը հեշտությամբ հրաժարվել է իր մշակութային ժառանգությունը տնօրինելուց եւ կինոարխիվը մասնավոր անձանց է հանձնել: Կինաժապավենը արխիվային փաստաթուղթ է, որը պետական սեփականություն է եւ օտարման ենթակա չէ: Սակայն արխիվի մասնավորեցումն այլեւս իրողություն է, իսկ այդ մասնավորեցման …

կարդալ ավելին

Մշակույթի գորշիչները՝ հանուն նոր նախարարի

16.01.2006

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի անսպասելիորեն թափուր դարձած պաշտոնը տարեսկզբի հիմնական քննարկման նյութը դարձավ: Նախկին նախարար Հովիկ Հովեյանի տգեղ վարմունքը մշակույթի ոլորտից տեղափոխվեց քրեական ոլորտ եւ լայն արձագանք ստացավ:   Հերթական անգամ քննարկման առարկա դարձավ մշակույթի նախարարի նշանակման մեխանիզմը, քանի որ Հովեյանն առաջինը չէր, ով անփառունակ հեռացավ այդ պաշտոնից: Ո՞վ է լինելու հաջորդը, եւ …

կարդալ ավելին

Ամանորյա եթերը

16.01.2006

Ոչ ոք թերեւս չի համարձակվում վերջնականապես հրաժարվել հեռուստացույց դիտելու սովորությունից, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր ալիքները նույն, արդեն ձանձրալի դարձած «ճաշացանկն» են առաջարկում։ Այդ օրերին սրվում է ալիքների մրցակցությունը եւ սեփական հնարամտության ցուցադրումը։ Զվարճալի ուղղվածություն ունենում են գրեթե բոլոր հաղորդումները։ Ամանորյա ծրագրերը հիմնականում երաժշտական համարներով, հումորով համեմված ֆիլմանման խառնուրդի են նման։ Հայաստանում հեռուստաալիքների քանակի աճը …

կարդալ ավելին

Հրաշքների չե՞ն հավատում

31.12.2005

Ամանորյա գիշերը բոլորը սպասում, երազում ու հին ավանդույթներին են հետեւում: Սառնարանները լցնում են ուտելիքներով ու պատրաստվում հեռուստածրագրեր դիտել, շփվել ընկերների հետ: Նոր տարվա սեղանն անպայման պետք է հարուստ լինի, որպեսզի գալիք տարին ուրախ ու կուշտ լինի: Նոր տարվա գալուստը սովորաբար դիմավորում են նոր հագուստով, իսկ հին ու մաշված շորերը դեն են նետում, որպեսզի հնի հետ …

կարդալ ավելին

«Կինը ծնվել է ծնելու համար»

31.12.2005

– Արդեն 6 ամիս է, մայր ես դարձել: Մայր դառնալը դերասանուհու կյանքում թերեւս լուրջ փոփոխություններ արեց: – Փոխվեց իմ վերաբերմունքն աշխարհի նկատմամբ, երջանկության վերաբերյալ չափանիշները: Ներքին խաղաղություն եկավ ինձ վրա, գտա իմ տեղն աշխարհի վրա: – Դու, չնայած քո երիտասարդ տարիքին՝ 28 տարեկան ես, հասցրել ես կայանալ որպես դերասանուհի: Կարելի՞ է ասել, որ բալիկի ծնունդն …

կարդալ ավելին

Կինոռեժիսորների համար բացվում են սահմանները

26.12.2005

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները` ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոգետներ Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը ցանկանում են, բացի բուն փառատոնից, կինոյի զարգացման համար պիտանի տարբեր ծրագրեր իրականացնել: Լինելով Եվրոպայի Մշակույթի խորհրդարանի անդամ՝ Սուսաննա Հարությունյանը մասնակցել է խորհրդարանի վերջին սեմինարին, որը տեղի է ունեցել Լիսաբոնում: Նրա համոզմամբ` Եվրոպան սկսել է մեծ ուշադրություն դարձնել մշակույթին, քանի որ համարում …

կարդալ ավելին

Զուռնան, կաթսան ու սաքսոֆոնը ներկայացնում են Հայաստանը

26.12.2005

Փետրվարին Մոսկվայի էստրադայի թատրոնում ելույթ կունենա Արտո Թունչ-Բոյաջյանի ստեղծած «Armenian Navy band» նվագախմբի համերգը: «Այն երաժշտությունը, որը նվագում է «Armenian Navy band»-ը, շատ մոդայիկ է, Եվրոպայում այն կոչում են «սարերի հոսանք, որը խեղդեց ամերիկյան դիքսիլենդը»,- գրել են ռուսական թերթերը: «Հայկական նավատորմն» առաջին անգամ է ելույթ ունենալու Ռուսաստանում: Ընդ որում, ձեռք բերելով նոր գերմանացի իմպրեսարիո, խումբը …

կարդալ ավելին

Նոր օպերա` հայ երգիչների կատարմամբ

26.12.2005

Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երգչախումբը պատրաստել են Ջուզեպպե Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայի համերգային տարբերակը: Դեկտեմբերի 25-ին եւ 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ օպերային աստղեր Բարսեղ Թումանյանը, Մկրտիչ Բաբաջանյանը, Արա Ավանյանը, Իրինա Զաքյանը եւ այլք հանդիսատեսին կներկայացնեն Վերդիի սակավ հայտնի օպերաներից մեկը: 14-րդ դարում իտալական Ջենովա քաղաքում կատարվող իրադարձությունները քաղաքական հնչեղություն ունեն: «Այս օպերայում արիստոկրատների …

կարդալ ավելին