Փարանջայի կրումը հանցագործություն է

21/01/2006

Այսուհետ Նիդեռլանդներում արգելվելու է փարանջայի կրումը, այդ երկրի կառավարությունը նոր օրենքի նախագիծ է պատրաստել, համաձայն որի` իսլամական կանացի գլխաշորի կրումն օրինախախտություն կհամարվի: Մարմինը փակող յուրաքանչյուր հագուստ թաքցնում է հասարակությունից մարդու էությունը եւ ըստ Նիդեռլանդների կառավարության` չի նպաստում ազատ հասարակության ձեւավորմանը: Օրենքի հեղինակները պնդում են, որ իսլամական կանացի հագուստը նսեմացնում է կանանց իրավունքները, որոնք չեն կարող եվրոպական հասարակության լիիրավ անդամ համարվել: Չէ՞ որ մարդկանց շփումը չի կայանում, երբ տեսնում ես զրուցակցի դեմքի միայն մի քանի սանտիմետրը: Դեռ պարզ չէ, թե իսլամական դավանանք ունեցող մարդիկ ինչպես կարձագանքեն այս օրենքի նախագծին, քանի որ փարանջան նրանց համար միայն քմահաճույք չէ, այլ` բազմադարյա պատմություն: