Հունվարի 23-ին Ռուսաստանի Պետական Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա Հայաստանի կողմից Եկատերինա Երկրորդի արձանի հանդիսավոր հանձնումը Մոսկվային: Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ռուս քանդակագործ Ալեքսանդր Օպեկուշինի մարմարե քանդակը նախորդ դարասկզբին տեղադրվել էր Մոսկվայի Քաղաքային դումայի շենքում, իսկ 50-ականների սկզբից գտնվում էր Երեւանում: Արձանը Մոսկվային վերադարձնելու մասին Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2003թ. հունիսին: Իսկ սեպտեմբերի վերջին երեք տոննանոց արձանը հասցվել էր Մոսկվա եւ պահվում էր Տրետյակովյան պատկերասրահի պահոցում: Վերականգնումից հետո արձանը կտեղադրվի պատկերասրահի նախասրահում:
Ա.Ա.