Ենգիբարովի արվեստի սիրահարների համար

05/03/2006

Լեոնիդ Ենգիբարովը մեր հպարտությունն ու հիացմունքն է։ Ձուլելով կրկեսն ու մնջախաղը, նա ստեղծել է բոլորովին նոր բեմական ժանր, հակիրճ ու փիլիսոփայական միմ-ներկայացումներ։ Ենգիբարովը մարդ-լեգենդ էր, նորարար ու հանճարեղ, որն իր հեղաշրջումային կրկեսային ելույթներից բացի, հարուստ գրական ժառանգություն է թողել, ունեցել է շնորհակալ երկրպագուների ու հետնորդների մեծ բանակ։ Ենգիբարովի արվեստի սիրահարներին «168 Ժամ»-ի շաբաթ օրվա համարում՝ հատուկ ներդիրով կներկայացնենք Ենգիբարովի կյանքի ու մահվան մասին պատմող մի քանի դրվագ, նրա անտիպ լուսանկարներն ու երեք անտիպ նովելները, նաեւ՝ պատմություն Լեոնիդ Ենգիբարովի բեմական զգեստների ու ձեռագրերի արխիվի մասին։