«Հայֆիլմ» կինոստուդիայի նախագահ է նշանակվել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: «Հայֆիլմի» (CS-films կինոստուդիայի) համասեփականատեր Բագրատ Սարգսյանը հաղորդել է, որ կինոստուդիայի գործադիր տնօրեն է նշանակվել «Արմենիա» հ/ը փոխտնօրեն, «Շահող լոտոյի» վարող Ռուբեն Հովհաննիսյանը: Ռ.Գեւորգյանցը նշել է, որ կինոստուդիան կնկարահանի ոչ թե սերիալներ կամ կոմերցիոն տեսանկյունից շահավետ այլ նախագծեր, այլ կնպաստի համաշխարհային կինոշուկայում հայկական ֆիլմերի առաջխաղացմանը: Ռ.Գեւորգյանցն ասել է, որ պետական բյուջեն չի ֆինանսավորելու «Հայֆիլմում» կինոնկարների ստեղծումը: Հիշեցնենք, որ «Հայֆիլմը» վաճառվել է անցյալ տարի Armenio Studios ՓԲԸ-ին` 350 մլն դրամով (777.7 հազար դոլարով), որը մտնում է CS MEDIA CITY հոլդինգի կազմի մեջ: Հոլդինգը փայատիրական հիմունքներով պատկանում է ամերիկահայ Ջերարդ Լ.Գաֆեսճէանին եւ Սարգսյանների ընտանիքին: