Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը մարտի 12-ին տոնեց իր 10-ամյա հոբելյանը: Թատրոնի կենսագրությունը սկսվել է 100 հոգանոց հանդիսատեսի համար նախատեսված փոքրիկ դահլիճից: Սակայն թատրոնն արդեն նոր տուն է տեղափոխվել եւ Լոմոնոսովի պողոտայում իր կայուն հասցեն ունի, որը Մոսկվայի թատերասերներին լավ հայտնի է: Արմեն Ջիգարխանյանն իր թատրոնը որպես էքսպերիմենտների բեմահարթակ է պատկերացրել, ուր բոլորը խաղում են: