«Եվրատեսիլը» ոչ այնքան երգի մրցույթ է, որքան քաղաքական քարտեզում ամրապնդվելու յուրահատուկ միջոց: Այդ պատճառով էլ այդ մրցույթին լուրջ նախապատրաստվում են հիմնականում Եվրամիության նորեկ անդամները եւ նախկին խորհրդային պետությունները, քանի որ բեմ բարձրանալը սեփական երկրի մասին հիշեցնելու հիանալի առիթ է: «Եվրատեսիլի» ամենահետաքրքիր մասը թերեւս միավորներ բաշխելու հատվածն է: Ո՞վ, ո՞ւմ եւ որքա՞ն միավորներ է տալիս: Հայաստանը բարձրագույն միավորներ ստացավ, ստուգեց իր քաղաքական կանխատեսումներն ու նոր հետեւություններ արեց: Քաղաքական կոռեկտության օրինակ ցույց տվեցին Ֆրանսիան եւ Թուրքիան` տասական միավոր շնորհելով մեր երգչին: