«Armenian navy band»-ի ղեկավար, էթնո-ջազի վարպետ Արտո Թունչբոյաջյանը եւ ժամանակակից ամենահայտնի ռոք խբերից մեկի` «System of a down»-ի երաժիշտ ու վոկալիստ Սերժ Թանգյանը պատրաստվում են համատեղ նախագիծ անել: Նախագիծը կոչվելու է Serart-2: Առաջին Serart-ը նրանք մի քանի տարի առաջ էին ձայնագրել: Նոր ձայնագրությունը ոչ մի կապ չի ունենա «Հայկական նավատորմի» եւ SOAD-ի հետ, այն երկու վառ երաժշտական անհատների համատեղ աշխատանք է լինելու: Իսկ Serart անվանումը նրանց անունների առաջին վանկերից է կազմված, եւ ինչպես հարցազրույցներից մեկում ասել է Սերժ Թանգյանը` այդ անվանումն իր համար երկու շատ թանկ բառեր է միավորում` սերը եւ արվեստը (art):