Դանիացի թատերական ռեժիսոր Ֆլեմինգ Յենսենը պատրաստվում է «քաղաքակրթությունների բախման» մասին նոր ներկայացում բեմադրել: Հիմքում Մոհամեդի ծաղրանկարների տպագրման շուրջ ծավալված կոնֆլիկտն է լինելու: Ռեժիսորը համոզված է, որ նման խնդրին կարելի է միայն հումորով մոտենալ. «Հումորը նման կոնֆլիկտը լուծելու միակ զենքն է»: Մուսուլմանական բողոքներից Դանիան չի վախենում, սակայն ծաղրանկարները բեմում չի ցուցադրելու: