Հայտնի իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմադովարն ավարտել է իր նոր` «Վերադարձ» ֆիլմի նկարահանումները: Բազմակի օսկարակիր ռեժիսորը չի շտապում իր նոր ստեղծագործությունը որեւէ մրցույթի ներկայացնել: «Վերադարձի» պրեմիերան կկայանա մարտին, Մադրիդում: Ալմադովարն իր նոր ֆիլմը կոչել է «սերունդների կոմեդիա», որն, ինչպես Ալմադովարի բոլոր ֆիլմերը, պատմում է կանանց դժվարին ու խճճված ճակատագրերի մասին: Նոր ֆիլմի հերոսուհիները տարբեր տարիքի ու բարդ բնավորությունների տեր երեք կանայք են: Երեքն էլ իրենց երջանիկ չեն համարում: Ալմադովարն ասել է. «Նոր ֆիլմը շատ զվարճալի եւ լուսավոր է, այն կյանքի մասին է: Ոչ մի կեղծիք ու չափազանցություն»: Գլխավոր դերերից մեկում Պենելոպա Կրուզն է նկարահանվել: