Պատմական այլաբանություն` ըստ Քեոսայանի

11/02/2006

Էկրաններ է դուրս եկել Տիգրան Քեոսայանի նոր` «Նապաստակը անդնդի եզրին» լիրիկական կատակերգությունը, որի գլխավոր հերոսը Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն է: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած: 1971 թվականին Բրեժնեւը Մոլդավիա է այցելում, որոշում է մենակ զբոսնել, մոլորվում է եւ գնչուներին է հանդիպում: Նա սիրահարված զույգին օգնում է ամուսնանալ, իսկ ամենակարող գնչունական բարոնը կատարում է Բրեժնեւի երազանքը` կազմակերպում է նրա հանդիպումն Անգլիայի թագուհի Էլիզաբեթի հետ: Գլխավոր քարտուղարը ֆիլմում բարի, երազել կարողացող եւ փխրուն մարդկային կերպարանք ունի, ով իր կյանքում հեքիաթի պակաս է զգում: Նման կերպարով Բրեժնեւը դեռ ներկայացված չէր եղել, նա ուրախ պարում է գնչուների հետ եւ իրեն երջանիկ է զգում: Տիգրան Քեոսայանն ասել է, որ իր ֆիլմն ազատության մասին է: Իսկ ազատության ձգտում են բոլորը` նույնիսկ ամենակարող ղեկավարները: «Նապաստակը անդնդի եզրին» ֆիլմում երիտասարդ գնչուի դերը կատարել է Վարդան Դարակչյանը: