Դեկտեմբերի 1-8-ը Երեւանում կանցկացվի եվրոպական ֆիլմերի շաբաթ: Փառատոնը տեղի կունենա նաեւ Գյումրիում: Ֆիլմի տոմսը Երեւանում կարժենա 500 դրամ, իսկ Գյումրիում դիտումն անվճար է: Տոմսի սիմվոլիկ վճարից ստացված գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատներին: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին ներկայացված ֆիլմերը: Նշենք, որ փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի դեսպանատների, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության, Բրիտանական խորհրդի եւ Սերվանտեսի ինստիտուտի աջակցությամբ: