Փոփ-աստղ Մադոննան խոստովանել է, որ իր մասին պատմող վավերագրական ֆիլմի վրա աշխատանքները ցանկություն են առաջացրել իրեն փորձել կինոռեժիսորի դերում: «Ես շատ ոգեշնչված եմ այդ ֆիլմի ստեղծման գործընթացով եւ շատ բան եմ իմացել ֆիլմերի արտադրության մասին»,- ասել է Մադոննան՝ բրիտանական ռեժիսոր Գայ Ռիչիի կինը: 47-ամյա աշխարհահռչակ երգչուհին կինոյում սկսել է նկարահանվել 1980-ականների կեսերից, սակայն նրա դերերը քննադատների ուշադրությանը չեն արժանացել: Միայն 1990-ականներին նրան հաջողվեց «Ոսկե գլոբուսի» արժանանալ՝ «Էվիտա» ֆիլմ-մյուզիքլում դերակատարման համար: Այժմ էլ հայտնի աստղը սկսում է ռեժիսորի կարիերա: