Կիրկորովն ու Պուգաչովան բաժանվում են

25/11/2005

Ալլա Պուգաչովան եւ նրա 4-րդ ամուսին Ֆիլիպ Կիրկորովն ամուսնալուծվում են: Այս մասին նրանց խնդրանքով հայտնել է «Առանց բարդույթների» հայտնի հեռուստահաղորդման վարող Լոլիտա Միլյավսկայան: Կիրկորովից բաժանվելու մասին Ալլա Բորիսովնան Լոլիտային հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ: Պրիմադոննան ասել է. «Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, շարունակում ենք մնալ լավ ընկերներ»: Հետո Պուգաչովան խնդրել է «մեղմ ձեւով» այդ բաժանման մասին ասել հաղորդման ժամանակ՝ խուսափելու համար բամբասանքներից: Ավելի ուշ բաժանման մասին լուրը հեռախոսով հաստատել է նաեւ Կիրկորովը: Լոլիտայի խոսքերով՝ «Առանց բարդույթների» թոք-շոուի թողարկումը, որտեղ խոսվելու է նրանց բաժանման մասին, եթեր կհեռարձակվի մինչեւ Նոր տարի: