Աստղերը` չինական ձեւով

05/11/2005

Չինաստանի Շանհայ քաղաքում հնագույն աստղադիտարան է հայտնաբերվել, որն, ամենայն հավանականությամբ, կհամարվի աշխարհի ամենահնագույնը: Մասնագետների ենթադրություններով` այն կառուցվել է մ.թ.ա. 2500-1900 դարերում: Փաստորեն, պարզվում է, որ չինացիները, նախքան ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծումը, արդեն հասցրել են ուսումնասիրել տիեզերքը դեռ շատ հին ժամանակներում: