Սանկտ Պետերբուրգում բացվել է հայտնի բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկուն նվիրված հուշարձան: Հուշարձանի կոմպոզիցիայի կենտրոնում ոչ թե Բրոդսկին է, այլ նրա ճամպրուկը, որի վրա փակցված է բանաստեղծի անունով պիտակը, իսկ ճամպրուկի վրա տեղադրված է բանաստեղծի կիսանդրին: Ճամպրուկը գտնվում է ուղիղ փողոցի ասֆալտին, եւ անցորդները կարող են մոտենալ Բրոդսկուն բոլոր կողմերից: Արձանի հեղինակ Կոնստանտին Սիմունի կարծիքով` ճամպրուկի գաղափարը Բրոդսկու կյանքի խորհրդանիշն է: Բանաստեղծը միշտ երազել է իր վերջին հանգրվանը գտնել Սանկտ Պետերբուրգի Վասիլեւյան կղզում, սակայն թաղվել է Հայրենիքից հեռու: Իր հարազատ քաղաքից Բրոդսկին աքսորվել է, իսկ հետո՝ տեղափոխվել Ամերիկա: