Մադոննան գողացել է երգը

21/11/2005

Բելգիացի Սալվատորե Աքվավիվան, ով Մադոննային մեղադրել էր գրագողության մեջ, Մոնս քաղաքի դատարանում շահել է դատը: Հայցորդի փաստաբանի խոսքերով՝ դատարանը որոշում է կայացրել 15 օրվա ընթացքում բելգիական խանութներում վաճառքից հանել Մադոննայի՝ 1998թ. լույս տեսած «Ray of Light» ալբոմից «Frozen» երգի բոլոր ձայնագրությունները: Դատարանը նաեւ արգելել է բոլոր բելգիական հեռուստա- եւ ռադիոալիքներին` հեռարձակել այդ ստեղծագործությունը: Օրինախախտներին սպառնում է 150.000 եվրո տուգանք: