Հոկտեմբերի 27-28-ը Ֆարոյում կայացած Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50-րդ տարեդարձին նվիրված «Միջմշակութային երկխոսություն» խորագրով ԵԽ նախարարական կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ մեր մշակույթի նախարարը: Հովիկ Հովեյանը կոնֆերանսի մասնակիցներին փորձել է համոզել, որ միջմշակութային երկխոսությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների վրա: Այդ սկզբունքների տակ նախարարը հասկանում է կրոնի ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, մշակութային արժեքները, մշակութային ժառանգությունը, պատմական ճշմարտությունը: