«Գաբոնե» արվեստի նորաբաց ցուցասրահի բացման հրավիրատոմսերը բաժանում էր
ՀՀ Կենտրոնական բանկի մի աշխատակից, ով հրավիրատոմսը հանձնելիս անպայման
նշում էր, որ իրենց նախագահ Տիգրան Սարգսյանն անձամբ խնդրել է ներկա լինել
բացման արարողությանը: Հետագայում պարզվեց, որ ԿԲ նախագահը Կասկադի
հարեւանությամբ բացված «Գաբոնե» ցուցասրահի հետ իսկապես առնչություն ունի:
Ցուցասրահի առաջին նկարիչը Գաբրիել Մանուկյանն էր: